Արա Հակոբյանը Ինդոնեզիայում ու Հնդկաստանում` ՀՀ դեսպան
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աշոտ Քոչարյանն ազատվել է Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
Ինչպես տեղեկացնում են նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության ղեկավարի մեկ այլ հրամանագրով Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Հակոբյանը համատեղության կարգով նշանակվել է Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Նյու Դելի):
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ