Բ. Սահակյանը Փարիզում շարունակում է հանդիպումները
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր Փարիզում հանդիպում է ունեցել ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Մուրադ Փափազյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, արցախյան հիմնախնդրի կարգավորման, հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաև Սփյուռքում հայ ինքնության պահպանման հետ կապված հարցեր:
Երկուստեք ընդգծվել է համակարգված աշխատանքի կարևորությունը, Արցախում և Սփյուռքում գործող կազմակերպությունների ու քաղաքական ուժերի միջև հետագա համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպմանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ