Հասարակություն 13:55 14/03/2011

Վարձկաններն ադրբեջանական բանակում

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակության հետ կապերի Վարչության «Զինուժ» հաղորդաշարի «Գորդյան հանգույց» խորագրի ներքո, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը ներկայացրել է Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախյան պատերազմի ընթացքում ներգրավված վարձկանների թեման:

Դրանում մասնավորապես նշվում է. «Վերջերս Բաքվում փորձում են նորացնել իրենց քարոզչական ռեպերտուարը: Ահա թե ինչ է հայտարարում «ահաբեկչության հարցերով փորձագետ» ներկայացող Քյամիլ Սալիմովը. «Ինչպես հայտնի է լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբին հայ ագրեսորները կռվել են Ադրբեջանի դեմ կողք-կողքի` աֆրիկացի և ռուս վարձկանների հետ»: Այս օրերին Լիբիայում Մուհամմար Կադդաֆին փորձում է պատժել իր դեմ ելած ապստամբներին աֆրիկացի վարձկանների միջոցով: Վերջինիս հանդեպ միջազգային հանրության վերաբերմունքը կտրուկ բացասական է: Եվ ահա Բաքուն Հայաստանին մեղադրում է մի բանում, ինչն այսօր անում է Կադդաֆին և ինչը հակակրելի է քաղաքակիրթ աշխարհի համար: Այս կերպ Բաքվում հույս ունեն վարկաբեկել Արցախի ազատագրման համար հայության մղած պայքարը:
Մինչդեռ պատերազմում բեկում մտցնելու նպատակով Ադրբեջանի ղեկավարները օգնություն ստանալու ակնկալիքով բանակցել են Ուկրաինայի, Պակիստանի, Աֆղանստանի, Թուրքիայի իշխանությունների, և անգամ ինքնահռչակ Իչկերիայի առաջնորդների հետ: Բացառությամբ Ուկրաինայի բոլոր մյուս երկրները Ադրբեջանին ռազմական և դիվանագիտական աջակցություն են ցուցաբերել պաշտոնապես: Ադրբեջանական բանակի կազմում մեր դեմ կռվել են նրանք, ում այսօր միջազգային հանրությունը որակում է որպես միջազգային ահաբեկիչներ:

«Հեյդար Ալիևի օրոք Արցախի Հանրապետության դեմ ագրեսիային մասնակցելու նպատակով Աֆղանստանից Ադրբեջան են տեղափոխվել Գուլբեդդին Հեքմատիարի գլխավորած «Հիզբ-ի-Իսլամի» ահաբեկչական կազմակերպությանն անդամակցող ավելի քան 3200 աֆղան մոջահեդներ: Խոսքն այն նույն Հեքմատիարի մասին է, ով 2007-ի սկզբին հայտարարեց Պակիստանի հեռուստատեսությանը, թե հենց իր գրոհայիններն են 2001-ին փրկել Ուսամա Բեն Լադենին և նրա օգնական Այման ազ-Զավախիրիյին ամերիկյան զորքերից»: (Լևոն Մելիք-Շահնազարյան, Voskanapat.info, 20.03. 2010):
Աֆղանստանը Ադրբեջանին ռազմական օգնություն է ցուցաբերել միջպետական պայմանավորվածության արդյունքում: «1993 թվականի հուլիսին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ է ժամանում Ադրբեջանի ներքին գործերի փոխնախարար Ռոֆշան Ջավադովը, որը հանդիպում է Աֆղանստանի վարչապետ, «Հիզբ-ի-Իսլամի» կուսակցության առաջնորդ Գուլբեդդին Հեքմատիարի հետ` աֆղան գրոհայիններ Ադրբեջան տեղափոխելու խնդրի շուրջ բանակցելու նպատակով»: (Հայկ Դեմոյան, «Թուրքիան և ղարաբաղյան կոնֆլիկտը», Երևան, 2006):

Ադրբեջանական փաստաթղթերում աֆղան վարձկանները հիշատակվում են որպես «հատուկ կոնտինգետ»: Սկսած 1993-ի օգոստոսից նրանք մասնակցել են արցախյան ռազմաճակատի հարավ-արևելյան ուղղությամբ մղվող մարտերին: Հատկանշական է, որ նախագահ Հեյդար Ալիևը աֆղան վարձկաններին օգտագործել է նաև իր բանակի բարոյալքված անձնակազմին սաստելու նպատակով.«Արցախյան ազատագրական պատերազմի տարիներին գերի ընկած աֆղան վարձկանները միաձայն պնդում էին, որ բացի առաջին գծում մարտերին մասնակցելուց, նրանք օգտագործվել են նաև որպես արգելակող ջոկատներ: Վարձված աֆղան մոջահեդների ջոկատները տեղակայվում էին ադրբեջանական ստորաբաժանումների թիկունքում և ստանում հստակ հրաման. կրակել նահանջող ադրբեջանցի զինվորների վրա (Լևոն Մելիք-Շահնազարյան, Voskanapat.info):
1993-ին` Հեյդար Ալիևի իշխանության գալուց հետո ընդհուպ մինչև հրադադարի կնքումը ադրբեջանական կողմի զոհերի թիվը մոտեցավ 25000-ին: Երկրում իր իշխանության դեմ դժգոհությունները մեղմելու համար Հեյդար Ալիևի հրամանով սպանված ադրբեջանցի զինվորականներին թաղում էին հենց ռազմաճակատին հարակից տարածքներում. թաղում էին զանգվածաբար` ընդհանուր փոսի մեջ, էքսկավատորների միջոցով (Տես` www.Voskanapat.info): Այդպես են թաղվել նաև աֆղանների կողմից սպանված բազմաթիվ ադրբեջանցի դասալիքներ:
Մասնագետների դիտարկմամբ Աֆղանստանը բնակեցնող փուշտունական ցեղերի մոտ վարձկանությունը համարվում է պատվաբեր զբաղմունք: Ցեղի տարեցների որոշմամբ ցեղակիցները կարող են կռվել ցանկացածի կողմից, ով կդիմի օգնության խնդրանքով կամ կվճարի ռազմական օգնության դիմաց:
Փուշտունական ցեղերի մոտ դարերի ընթացքում ձևավորվել է յուրահատուկ պատվո վարքականոն` «Փուշթունվալայ»-ը, որը որոշակի նորմեր է պարտադրում մոջահեդին: Խնդրի հայ հետազոտող Հայկ Քոթանջյանը թվարկում է այդ նորմերը. «մեջքով դեպի թշնամին չշրջվել, սպանվածներին մարտադաշտում չթողնել, թույլ չտալ, որպեսզի նրանք ընկնեն թշնամիների ձեռքը և ենթարկվեն ծանակումների, անմիջապես առաջին օգնություն ցույց տալ վիրավորներին և նրանց դուրս բերել կրակի տակից, ղեկավարներին` տեղում գնդակահարել ամեն մեկին, ով կփախչի մարտադաշտից» (Հայկ Քոթանջյան, «Անվտանգության քաղաքագիտական պրոբլեմներ», Երևան, 2009):

Յուրայինների հանդեպ նման առաքինի պահվածքը փուշտունների մոտ զուգորդվում է հակառակորդի հանդեպ սադիզմի հասնող դաժանությամբ: Փուշտունների մոտ հատուկ սխրանք է համարվում թշնամու դիակն անարգելը: Սա ինքնահաստատման պարզունակ միջոց է, որով մոջահեդն ընդգծում է իր հաղթանակը պարտված թշնամու հանդեպ: Նման սադիզմը վկայում է թերարժեքության մասին: «Նման մարդկանց մոտ միշտ առկա է թերահավատություն սեփական հնարավորությունների հանդեպ: Նրանց թվում է, թե իրենք իրենցից ոչինչ չեն ներկայացնում: Բռնության միջոցով այսպիսի մարդիկ փորձում են համոզել իրենք իրենց և այլոց, որ իրենք մեծություններ են, կարևոր, նշանակալի, անվախ մարդիկ»: (Ալբերտ Նալչաջյան, «Մարդկային ագրեսիվությունը», Մոսկվա, 2007):

Իհարկե աֆղան մոջահեդներն անհամեմատ ավելի լավ էին կռվում, քան ադրբեջանցիները: Այդուհանդերձ նրանց մասնակցությունը հաղթանակ չբերեց ադրբեջանցիներին այն պարզ պատճառով, որ նրանք կռվում էին օտար հողում: Սեփական հողի վրա աֆղաններն իսկապես անպարտելի են և ահա թե ինչու: «Ցանկացած քիշլաքում, յուրաքանչյուր ցեղ, կլան ունի իր աշխարհազորը, որը կոչվում է Լաշքարա: Լաշքարայում կարող է ընդգրկվել մի քանի տասնյակից մինչը մի քանի հազար մարդ: Դարավոր սովորույթի համաձայն զոհված մարտիկի տեղը պետք է զբաղեցնի որդին, եղբայրը, ցանկացած այլ հարազատ կամ ցեղակից: Այդ է պատճառը, որ լաշքարայի դեմ պատերազմը ցանկացած կանոնավոր բանակի համար անհեռանկարային է, եթե իհարկե խնդիր չի դրված հաղթել ամեն գնով: Անգամ չնչին արյունահեղությունն այստեղ առաջացնում է շղթայական ռեակցիա: Նրանք, ովքեր դեռ երեկ ներգրավված չէին պայքարում` հետևելով արյան վրեժի կանոններին` զենք են վերցնում: Արդյունքում դիմադրությունը գնալով ահագնանում է՚: Ելենա Սենյավսկայա, Պատերազմի հոգեբանությունը 20-րդ դարում, Մոսկվա, 1999:
Աֆղան մոջահեդներին Արցախում պակասում էր ահա այդ շղթայական ռեակցիան. հոգեբանական առավելությունն այստեղ իրենց կողմը չէր:

Արցախում իրենց ուժերն են չափել նաև չեչեն գրոհայինները: Հայտնի է, որ 1993-ին չեչենական ջոկատը Շամիլ Բասաևի գլխավորությամբ մասնակցել է Կարմիրավանի և Աղդամի շուրջ մղվող մարտերին: Հատկանշական է սակայն, որ Բասաևի ջոկատն ի զորու չեղավ կանխել հայկական ուժերի կողմից Աղդամի ռազմահենակետի ոչնչացումը: Բասաևն իր ջոկատով Արցախից հեռացել է 1994-ի փետրվարին. հեռացել է տալով 188 զոհ»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:06
Մեր գործընկերներին խնդրում ենք գրանցվել «երկրորդ հերթափոխին. «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Մեր հինգի անունից շնորհակալություն ենք...
Աղբյուր` Panorama.am
11:01
Սասունյան. Նվիրատվությունների պատճառով Վատիկանը շրջվել է Ադրբեջանի կողմը
2024 թվականի մարտի 27-ին իտալական Irpmedia.irpi.eu կայքում հրապարակված ծավալուն հոդվածում՝ «Ինչպես Վատիկանը օգնեց օրինականացնել Ալիևի...
Աղբյուր` Panorama.am
10:45
Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել
Մայիսի 19-ին, ժամը 16:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում,...
Աղբյուր` Panorama.am
10:35
ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը
Մայիսի 20-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը: ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Չեսարի պեղումների ժամանակ ուշագրավ արձանագրություններ են հայտնաբերվել
Չնայած եղանակային պայմանների դժվարությանը՝ Հորս գյուղի իշխանատան պեղումները շարունակվում են։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Երևանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հարությունյանը
«Ուզում եմ ներկայացնել Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր նոր պաշտոնակատարին՝ պարոն Արմեն Հարությունյանին»,-...
Աղբյուր` Panorama.am
10:09
Փաստացի, ոնց հասկանում եմ, ջրագողություն է տեղի ունենում՝ ինդուստրիալ ծավալների. Տիգրան Ավինյան
«Էրեբունի վարչական շրջանում և՝ ոչ միայն, ամռան սեզոնին ջրի որակն էականորեն վատթարանում է, ի՞նչ պրոցես ունեք դրա հետ կապված»,-Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:09
Մխիթարյան․ Նոր աստղ, նոր փառահեղ էջ «Ինտերի» պատմության մեջ
Իտալիայի Ա Սերիայի 37-րդ տուրի «Լացիոյի» հետ խաղից հետո «Ինտերի» ֆուտբոլիստները ստացան չեմպիոնական գավաթն ու մեդալները։...
Աղբյուր` Panorama.am
09:53
Ոստիկանական ուժեր՝ Կիրանցում
Այսօր Բագրատ Սրբազանը գնալու է Կիրանց։
Աղբյուր` Panorama.am
09:22
«Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊ
«Ես վստահ եմ, որ այդ հարցադրումն անողները պատասխանը շատ լավ գիտեն, ու կարիք չկա նրանց նորից բացատրելու արցախցիների՝ ադրբեջանական վերահսկողության տակ մնալու հետևանքները»։
Աղբյուր` Panorama.am
09:12
Մայիսի 20-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները իջել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 20-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.86 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:03
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Վսեմություն Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի...
Աղբյուր` Panorama.am
09:01
Իրանի Կարմիր մահիկը հայտարարել է հանրապետության նախագահի և արտգործնախարարի մահվան մասին
Վթարի հետևանքով զոհվել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Իրանի...
Աղբյուր` Panorama.am
08:49
Իրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամները
 Իրանիր փոխնախագահն Մոհամմեդ Մոխբերը հաստատել է, որ ուղղաթիռի կործանումից զոհվել է երկրի նախագահ Ռաիսիի ու նրա հետ նույն ուղղաթիռում...
Աղբյուր` Panorama.am
08:20
Մարգարիտա Սիմոնյան. Արևմուտքը ցնցված է մեր առաջխաղացումից
Արևմուտքը ցնցված է հատուկ գործողության գոտում ռուսական բանակի հաջող առաջխաղացումից։ Այս մասին հայտարարել է RT հեռուստաընկերության խմբագիր...
Աղբյուր` Panorama.am
08:10
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Երևանում մայիսի 20-ի գիշերը, 21-22-ին երեկոյան ժամերին,  հնարավոր է, 23-24-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մայիսի 20-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:50
Իրանի նախագահի ուղղաթիռի բեկորների հայտնաբերման առաջին կադրեր
Լրատվամիջոցներում և համացանցում տարածվում են Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիին ու այլ պաշտոնյաների տեղափոխող  ուղղաթիռի վթարի վայրում...
Աղբյուր` Panorama.am
07:14
Փրկվածներ չեն հայտնաբերվել Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի վայրում. Իրանական ԶԼՄ-ներ
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիին ու այլ պաշտոնյաների տեղափոխող  ուղղաթիռի վթարի վայրում փրկվածներ չեն հայտնաբերվել։ Այս մասին գրում է CNN-ը՝...
Աղբյուր` Panorama.am
23:39
Պարզվել է Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի ստույգ վայրը
Պարզվել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի վթարի ստույգ վայրը։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝...
Աղբյուր` Panorama.am
23:35
Սուրենյանց. Թերևս, սա է Թեհրանի զուսպ արձագանքի պատճառը
«Իրանի նախագահի և ԱԳ նախարարի ճակատագրի շուրջ զարգացումներին համակ ուշադրությամբ հետևում են ամբողջ աշխարհում, շատ ժլատ է Թեհրանից եկող...
Աղբյուր` Panorama.am
23:05
ԵՄ-ն արձագանքել է աջակցության վերաբերյալ Իրանի խնդրանքին
ԵՄ-ն ակտիվացնում է քարտեզագրման ծառայությունը՝ օգնելու որոնողական աշխատանքներին։ BBC-ի փոխանցմամբ, Եվրամիությունը հայտարարել է, որ...
Աղբյուր` Panorama.am
23:02
Զախարովա. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանի նախագահի ուղղաթիռի միջադեպի պատճառները պարզելու համար
Մոսկվան պատրաստ է բոլոր անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող անհետացած ուղղաթիռի որոնման համար։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
22:49
Կարմիր մահիկը հերքել է Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին լուրը
Իրանի Կարմիր մահիկի կազմակերպությունը հերքել է երկրի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի հայտնաբերման մասին մամուլում հայտնված...
Աղբյուր` Panorama.am
22:41
Պարոն ոստիկան ջան, իմ հոգին խաղաղ է, դուք մտածեք.... Արցախցի լրագրողը՝ իրեն հեգնող ոստիկանապետին
Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը գրում է. «Այսօր  Տավուշի ոստիկանապետի աթոռը զբաղեցնողի արտահայտության մասին։ Ես...
Աղբյուր` Panorama.am
22:31
Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը.Արմեն Պետրոսյան
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Իրանի նախագահի և նրան ուղեկցած բարձրատիճան պաշտոնյաների հետ տեղի ունեցած ցավալի իրադարձությունների...
Աղբյուր` Panorama.am
21:29
Ինչո՞ւ հենց Արցախի` Ջրականի, օկուպացված տարածքներից դեպի Թեհրան վերադառնալիս.Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իհարկե ցանկացած հարցադրման համար հիմա չափազանց վաղ է, ինչպես նաև ոչ պրոֆեսիոնալ, սակայն փորձեմ...
Աղբյուր` Panorama.am
21:06
Հայաստանն իր աջակցությունն է հայտնել Իրանին
ՀՀ ԱԳՆ հաղորդագրություն է տարածել Իրանի նախագահի և բարձրաստիճան պաշտոնյաների ուղղաթիռի վթարի հետ կապված: «Ցնցված ենք Իրանից եկող...
Աղբյուր` Panorama.am
20:45
Բաքվում ուղղակի սարսափում են, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ. Ոսկանյան
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը և Արտաքին գործերի նախարարություն կոչեցյալը շտապել են հայտարարություններ տարածել
Աղբյուր` Panorama.am
20:43
Բագրատ Սրբազանը վաղը 09:30-ին մեկնելու է Կիրանց
«Վաղը ես մեկնելու եմ Կիրանց»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ Նա հայտնեց, որ ցանկացողները ժամը 09:30-ին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}