Բողոքի ցույցեր Իրանում Բահրեյնի և Սաուդյան Արաբիայի դեսպանությունների առջև
Այսօր Թեհրանում Սաուդյան Արաբիայի և Բահրեյնի դեսպանությունների առջև Բահրեյնում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների կապակցությամբ բողոքի ցույց է կազմակերպվել:
Այդ մասին տեղեկացնում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Համաձայն աղբյուրի` ցուցարարները քննադատել են Սաուդյան Արաբիայի իշխանություններին Բահրեյն զորք մտցնելու և անմեղ մարդկանց սպանելու համար` վանկարկելով «Մահ խալիֆին» կարգախոսը:
Նշենք, որ Իրանն արդեն հետ է կանչել Բահրեյնում իր դեսպանին: Իսկ այսօր Բահրեյնում ստեղծված իրադարձությունների շուրջ իրանական կողմի հետ բանակցություններ վարելու նպատակով Թեհրան է ժամանելու Սիրիայի արտաքին գործերի նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան