Մեդվեդևն անընդունելի է որակել Պուտինի հայտարարությունները
Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևն «անընդունելի» է որակել «խաչակրաց արշավի» մասին մեջբերումը Լիբիայի իրավիճակի առնչությամբ:
Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, Մեդվեդևն ասել է, թե նմանատիպ համեմատությունները բերում են «քաղաքակրթությունների բախման»:
Նշենք, ավելի վաղ, միջազգային ռազմական գործողությունները Լիբիայում «խաչակրաց արշավի» հետ էր համեմատել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարել է նաև, թե չի կարծում, որ ՄԱԿ ԱԽ Լիբիայի բանաձևը սխալ է: Այդ հիմնավորմամբ, նախագահը փորձել է բացատրել Անվտանգության խորհրդում Ռուսաստանի վետոյի իրավունքի չկիրառումը: Մեդվեդևն ասել է, թե, ընդհանուր առմամբ, բանաձևն արտահայտում է Լիբիայի ներկայիս իրավիճակը, ու այդ հանգամանքն հաշվի առնելով միայն ռուսասկան կողմը ձեռնպահ է մնացել քվեարկությունից` չկիրառելով վետոյի իր իավունքը: Մեդվեդևը ընդգծել է, թե այդ հարցում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը իրականացրել է անձամբ իր հանձնարարականը:
Նշենք, ավելի վաղ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը «վնասական ու թերի» էր որակել ԱԽ բանաձևը:
Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է նաև, թե Ռուսաստանը չի պատրաստվում մասնակցել Լիբիայում որևէ գործողություների: Նրա խոսքերով, Մոսկվան պատրաստ է գործադրել միջնորդական ջանքեր խաղաղ բանակցությունների համար , սակայն Լիբիայում պաշտոնական բանակցությունների վարելու համար դեռ ոչ մեկ չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները