Human Rights Watch. Ադրբեջանի իշխանությունները հետապնդում են քաղաքացիներին քաղաքական հայացքների համար
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր անհանգստություն է հայտնել մարտի 11-ին և 12-ին Բաքվում տեղի ունեցած բողոքի ակցիաների կապակցությամբ` դատապարտելով իշխանություններին և պահանջելով անհապաղ ազատ արձակել ակցիայի ձերբակալված մասնակիցներին:
Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը:
Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի և Միջին Ասիայի ծրագրերի տնօրեն Ռեյչել Դենբերը Ամերիկայի ձայն ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները խախտում են մարդու հիմնարար քաղաքական իրավունքները:
«Մենք բազմաթիվ անգամ հանդես ենք եկել Ադրբեջանում ցուցարարներին ձերբակալելու փաստի առնչությամբ: Մեր կազմակերպության ներկայացուցիչները մի քանի օր անցկացրել են Բաքվում և փաստագրել են գործընթազցը»,- հայտարարել է նա ու հավելել, թե Ադրբեջանի իշխանությունները հետապնդում են այլընտրանքային հայացքներ դրսևորող մարդկանց` ձերբակալելով խաղաղ ցուցարարներին ծիծաղելի և հնարովի մեղադրանքներով:
Անդրադառնալով ապրիլի 2-ին նախատեսված բողոքի ցույցին` Դենբերը մտահոգություն է հայտնել, թե իշխանությունները կրկին կիրականացնեն նախնական ձերբակալություններ, որպեսզի ձախողեն բողոքի ակցիաները:
Դենվերի կարծիքով, այդ կերպ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են լռեցնել ակտիվ հասարակական ձայները` ստիպելով երիտասարդությանը հրաժարվել այդ ակցիաներից:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը