Ադրբեջան. Զորամասի զինամթերքի պահեստը հրդեհվել է, 6 զինծառայող ծանր վիրավորվել
Շամխորի զորամիավորման կազմում գտնվող զորամասերից մեկում ուժեղ հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում 6 զինծառայողներ ծանր այրվածքներ են ստացել: Այս մասին տեղեկացնում է «1նյուզ.ազ» լրատվական կայքը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից լրատվականին հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 23-ին: Երբ զինծառայողները փորձել են միացնել գեներատորը ուժեղ հրդեհ է բռնկվել, ինչը տարածվել է զորամասով մեկ: Հրդեհի արդյունքում զինամթերքի պահեստը ևս հրդեհվել է և մեծ թվով զենքեր ու զինամթերք ոչնչացվել են:
Հրդեհի արդյունքում 6 զինծառայողներ ծանր վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել են զինվորական հոսպիտալ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը