ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նիստը կկայանա Երևանում. Ադրբեջանից հյուրեր չեն սպասվում
Մարտի 30-31-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի է ունենալու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշակույթի, կրթության հանձնաժողովի 36-րդ նիստը: Այդ մասին տեղեկացնում են Panorama.am-ի խորհրդարանական աղբյուրները:
Սպասվում է, որ հանձնաժողովի նիստին կմասնակցեն պատվիրակություններ Ուկրաինայից, Թուրքիայից, Սերբիայից, Ռուսաստանից, Հունաստանից, Վրաստանից Բուլղարիայից: Աղբյուրը փոխանցում է, որ ՍԾՏՀ անդամ Ադրբեջանից հյուրեր չեն սպասվում:
Նշենք, որ ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավարը Գագիկ Մինասյանն է: Անդամներ են պատգամավորներ` Վարդան Բոստանջյանը, Վարդան Խաչատրյանը, Արեգ Ղուկասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան