Թուրքական քաղաքականության դեմքերը` կնոջ կերպարանքով
Թուրքական «Միլլիյեթ»(Milliyet) օրաթերթի պնդմամբ, Թուրքիայի «Կին թեկնածուների աջակցության» կազմակերպությունը (KA-DER) Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ավելի մեծ թվով կին թեկնածունների մուտքը խորհրդարան խրախուսելու համար ուշագրավ մի ակցիա է ձեռնարկել:
Ակցիան կրում է «275 կին» անվանումը: Ըստ «Միլլիյեթի», կազմակերպությունը համացանցում տարածել է սկանդալային նկարներ, որտեղ թուրքական կուսակցական լիդերները ներկայացվում են կնոջ կերպարանքով, իսկ նկարներին ուղեկցում են ծիծաղաշարժ գրառումներ:
Այսպես, օրինակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարի կողքին գրված է «Կին լինեիր, պարոն Թայիփ, հյուրեր կընդունեիր , քաղաքականության փոխարեն կարկանդակ կթխեիր»:
Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նկարին ուղեկցում է « Կին լինեիր պարոն Քեմալ, երեխա կպահեիր, ընդդիմության փոխարեն մայրություն կանեիր» գրությունը:
Իսկ ահա «Ազգայնական շարժում»( MHP) կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բահչելիի նկարի կողքին գրված է. «Կին լինեիր, պարոն Դեվլեթ, շյուղերով կգործեիր, մեջլիսը քո երազներում կտեսնեիր»:
Նշենք, որ «Կին թեկնածուների աջակցության» կազմկերպության նախագահ Չիղդեմ Այդընը հայտարարել է, որ այս արշավը իրենց հետ կապ չունի:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան