Հրաչ Բերբերյան. Մի խումբ բանկիրներ ձեռքերն են տաքացրել գյուղատնտեսության վրա
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը կարևորեց գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության ներդրման խնդիրը: Ըստ նրա, տարբեր երկրներում կա գյուղոլորտում բերքի ապահովագրության փորձ, որի կիրառման անհաժեշություն կա նաև Հայաստանում:
Անդրադառնալով գյուղոլորտին տրամադրվող վարկերին` Հ.Բերբերյանը նշեց, որ գյուղացիներին վարկեր տրմադրվում էին 24-30% -ով, իսկ դա ձեռնտու չէր նրանց:
«Ո՞վ չէր իմանում, որ 24 տոկոսը գյուղացուն երբեք շահույթ չի բերելու, նա մենակ այդ տոկոսադրույքն է փակում, իսկ մի խումբ բանկիրներ ձեռքերն էին տաքացնում գյուղատնտեսության վրա», - ասաց Հ.Բերբերյանը` հավելելով, որ Համաշխարհային բանկը 0,75 տոկոսով գյուղատնտեսական վարկեր է տալիս, որը լիբորով ֆինանսների նախարարությունում վերածվում է 7 տոկոսի, իսկ բանկը այն ձեռք է բերում 7,5-10 տոկոսով:
«Փոխանակ 12 կամ 14 տոկոսով տար գյուղացուն, տալիս էր 24 տոկոսով, իսկ վերահսկումը բացակայել է: Հիմա փորձում են դա էլ վերականգնել, սակայն ոչ ոքի չեն պատժել»: Նա միաժամանակ նշեց, որ այդ գումարները տրամադրվել էին գյուղատնտեսության բիզնեսի զարգացման համար, բայց բանկերը այդ վարկերով «տաքսի սերվիսներ էին ֆինանսավորում»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը