Ճապոնիայի վարչապետը որոշել է փակել «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ը
Ճապոնական «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ը, որտեղ մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո չեն դադարում վթարներն ու ռադիացիայի արտահոսքը, պետք է փակվի:
Ինչպես փոխանցում է «Լենտա.ռուն», այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Նաոտո Կանը:
Տեղեկատվության համաձայն, վարչապետ Կանը այս մասին հայտնել է երկրի կոմունիստական կուսակցության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ: Նաոտո Կանը նաև կոչ էր արել վերանայել Ճապոնիայում ատոմակայանների կառուցման բոլոր ծրագրերը:
Ավելի վաղ, կառավարության գլխավոր քարտուղար Յուկիո Էդանոն հայտարարել էր, թե երկրաշարժերից ու ցունամիից տուժած տարածքների վերականգնման հիմնական ուղղություններից է լինելու էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացումը: