Շաքարավազի գնի բարձրացումը հետաքրքրել է ՏՄՊՊՀ-ին. կսկսվեն ուսումնասիրություններ
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) այսօր կայացած նիստում որոշել է կատարված դիտանցումների հիման վրա ուսումնասիրություններ սկսել շաքարավազի շուկայում: Հանձնաժողովը շուկայում գործող ներկրող և արտադրող ընկերություններից կպահանջի տեղեկատվություն իրենց գործունեության, և, մասնավորապես, գների բարձրացման հիմնավորումների վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում են ՏՄՊՊՀ լրատվական ծառայությունից: Միաժամանակ տեղեկանում ենք, որ ՏՄՊՊՀ մոնիտորինգի խումբը մայրաքաղաքի խանութներում դիտանցումների ժամանակ արձանագրել է, որ վերջին շրջանում շաքարավազի շուկայում տեղի են ունենում գնային փոփոխություններ: Մի քանի շաբաթների կտրվածքով այս ապրանքատեսակի մանրածախ գինը որոշակիորեն բարձրացել է:
Նշենք նաև, որ Հանձնաժողովի ուսումնասիրություններով Հայաստանում շաքարավազի պահանջարկը բավարարվել է ներկրվող շաքարավազի հաշվին, որն ապահովել է հիմնականում «Ալեքս Գրիգ» ընկերությունը: Սակայն այժմ շուկայում գործում է նաև արտադրող ընկերություն՝ «Լուսաստղ շուգր» անվանմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան