Զ. Փոստանջյան. Կանգնած ենք ճամփաբաժանի առջև
«Մեր օրերի երիտասարդությունը և հասարակության լայն շերտերը պահանջում են արմատական փոփոխություններ այսօր և հիմա: Եվ եթե այդ փոփոխությունների պահանջին չընդառաջեն գործող իշխանությունները, ապա ժողովրդավարական ու ազատատենչ ուժերն իրենք են ձևավորելու ժողովրդին ծառայող նոր իշխանությունը, ինչը արվել է աշխարհի բազմաթիվ երկրներում: Եվ ոչ մի պաշտոնյա, ոչ մի հայտարարություն ու հուշագիր ի զորու չի լինելու կանգնեցնել այն»,-այս մասին ասված է «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի «Խորհրդարանական ժամ» ծրագրի շրջանակում անելիք հայտարարության մեջ: Նշենք, որ հայտարարությունը եթեր կհեռարձակվի վաղը «Հ1»հեռուստաընկերությամբ:
Ըստ Փոստանջյանի, երկիրն օլիգարխիկ կուսակցապետության վերածելու ձգտող կուսակցապետերը պետք է գիտակցեն, որ ներկայումս Հայաստանում մենք բոլորս` իշխանությունը, հասարակությունը, քաղաքական ու հասարակական ուժերը, կանգնած ենք ճամփաբաժանի առջև:
«Այդ ճամփաբաժանից բացվող բոլոր ուղիների հեռանկարները պետք է պատշաճ գնահատվեն բոլորիս կողմից: Եվ եթե իշխանության վերանայումն այս ամենից բանտախցերը նորանոր քաղբանտարկյալներով կամ քաղաքական պատանդներով լցնելն ու ժողովրդի արդարացի բողոքը ճնշելը կամ արհամարհելն է, ապա իրենք են բացում ժողովրդի իշխանության ուղղակի իրականացման դուռը»,-ասված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան