«Վերնիսաժ» մտնում ես զզվանքդ գալիս է. Քաղաքապետի տպավորությունը
«Վերնիսաժ»-ը չի փակվելու, այլ ուղղակի տարածքի կանաչ գոտին է մաքրվելու և այնտեղ առևտուր չի իրականացվելու: Այդ մասին այսօր ասուլիսում հայտարարեց Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Նա ասաց, որ շաբաթ այցելել է ու ստացած տպավորությունն էլ այսպես արտահայտեց. ««Վերնիսաժ» մտնում ես զզվանքդ գալիս է»: Տեղեկացրեց, որ կոչ են անում քաղաքացիների, որպեսզի տարածքի կանաչ գոտիում առևտուր չիրականացվի և հերքեց լուրերը, թե «Վերնիսաժ»-ը փակվելու է:
Հիշեցնենք, որ քաղաքապետարանի լրատվական ծառայությունը նախօրեին հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն Կարապետյանը շրջել է տարածքում ու դժգոհություն հայտնել տարածքում տիրող անմխիթար վիճակից: Կարեն Կարապետյանի դժգոհությունն ու զայրույթն են հարուցել կանաչ գոտիների հաշվին իրականացվող առևտուրն ու շատրվանների և ընդհանրապես ողջ տարածքի ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ վիճակը:
Նույն տեղեկության համաձայն, քաղաքապետը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է խիստ վերահսկողություն իրականացնել և տարածքը վարձակալած տնտեսավարողին պարտադրել կատարել վարձակալական պայմանագրի պահանջները, բարեկարգել և կանաչապատել տարածքը:
«Մինչև շաբաթ օրը ամբողջությամբ պետք է վերականգնվի կանաչ գոտին և արգելվի այդ հատվածում առևտրի իրականացումը: Վերահսկեք, որպեսզի վարձակալը կատարի բարեկարգման և կանաչապատման պայմանագրային պարտավորություններն ու պահպանի այն»,- շեշտել էր քաղաքապետը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը