«ԱրմենՏել» ընկերությունը կհովանավորի «BarCamp Երևան 2011»
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հանդես կգա որպես «BarCamp Երևան 2011» երրորդ «չկոնֆերանսի» կորպորատիվ հովանավոր, որը տեղի կունենա հունիսի 4-5 Երևանում:
Այս մասին հայտնում են Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«BarCamp Երևան 2011» կոչված է ինտերնետ միջավայրում աշխատող, նոր մեդիաներ և Web2.0 նախագծեր ստեղծող մարդկանց միացնելուն, նվիրված է նրանց գաղափարներին և նորարարություններին: BarCamp-ի շրջանակում քննարկումներն ընթանում են զեկույցների և ներկայացումների ձևաչափով: Մասնակիցները ոչ ֆորմալ մթնոլորտում կքննարկեն տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության և զագվածային լրատվության ոլորտում նորագույն միտումներն ու նվաճումները:
Ակնկալվում է, որ այս տարի «BarCamp Երևան 2011» նախագծին կմասնակցի շուրջ 1000 հյուր, ՏՀՏ ոլորտի ընկերությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: «BarCamp Երևան 2011» մասնակցելու նպատակով «ԱրմենՏել» ընկերությունը հրավիրել է հայտնի բլոգեր Դմիտրի Չերնիշևին (http://mi3ch.livejournal.com/), «ՎիմպելԿոմ» ԲԲԸ ԱՊՀ երկրներում հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Արտյոմ Մինաևին, Ռուսաստանում Beeline PR-մենեջեր Եկատերինա Տուրցևային:
« «ԱրմենՏել» ընկերությունը գործում է Հայաստանի կապի բնագավառի բոլոր ոլորտներում` կիրառելով ամենաժամանակակից սարքավորումներն ու տեխնոլոգիաները, և մեզ համար, որպես միասնական օպերատորի և շուկայի առաջատարի, շատ կարևոր է քննարկել ժամանակակից տեխնոլոգիաների և հաղորդակցության ոլորտի նշանակալից իրադարձությունները մեր ծառայություններն օգտագործողների և շուկայի փորձագետների հետ: BarCamp-ը հիանալի հնարավորություն է քննարկելու այս ամենն անկաշկանդ մթնոլորտում»,- նշում է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
« BarCamp-ը դարձավ ավանդական և շատ սպասված միջոցառում: Երևանում այն անցկացվում է արդեն 3-րդ անգամ: Տարեցտարի մասնակիցների թիվն աճում է: Դա պայմանավորված է ինտերնետի և տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրության կտրուկ աճով: Բացի այդ, այս անգամ միջոցառմանը կմասնակցեն հյուրեր Հայաստանից և արտասահմանից», - նշում է «BarCamp Երևան 2011» կազմակերպչական կոմիտեի ներկայացուցիչ Սամվել Մարտիրոսյանը:
BarCamp-ի կոնֆերանսները բաց են բոլոր ցանկացողների համար: «BarCamp Երևան 2011» տեղի կունենա հունիսի 4-5 Հայաստանի Ամերիկյան Համալսարանում: «BarCamp Երևան 2011» -ի գործընկերներն են Հայաստանում BarCamp շարժման նախաձեռնող` «Մամուլի աջակցության Ինտերնյուս» ՀԿ և Deem Communications ընկերությունը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը