Գ. Ղազարյանն իրեն ամրակցված ինքնաձիգի կրակոցից վնասվածք է ստացել և մահացել
Երեկ` ապրիլի 21-ին, ժամը 22.50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող շարքային Արթուր Գեղամի Ղազարյանն իրեն ամրակցված ինքնաձիգի կրակոցից մարմնական վնասվածք է ստացել և հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել:
Ինչպես Panorama.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ քննչական բաժնի ներկայացուցիչ Մերի Սարգսյանը, փաստի առթիվ ՀՀ ՊՆ 4-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, ՀՀ ՔՕ 110 հոդվածի առաջին մասով:
Մեր ունեցած տեղեկություններով, որոշ ժամանակ առաջ մահացել էր զինծառայողի մայրը, ինչը զինծառայողը բավականին ծանր է տարել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան