Սիրիական Դերաա քաղաքը շրջափակված է տանկերով. Քաղաքում խուճապ է
Այսօր առավոտյան Սիրիական բանակը մտել է Դերաա քաղաք, որտեղ վերջին օրերին շարունակվում է ընդհարումները ոստիկանական ուժերի ու ապսամբների միջև: «Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով ականատեսներին, նշում է, թե քաղաքի կենտրոնական մզկիթը շրջափակված է տանկերով ու զրահատեխնիկայով:
Օղակի մեջ են վերցված պետական գերատեսչությունների մուտքերը, իսկ դիպուկահարները դիրքավորվել են շինությունների տանիքներին: Հաղորդվում է փողոցում առկա դիակների մասին, որոնց բանակի ներկայացուցիչնեչը տեղաբնակներին թույլ չեն տալիս տեղափոխելու:
Ավելի վաղ առավոտյան, արաբական «Ալ Արաբիա» հեռուստաընկերության տեղեկացմամբ, տեղաբնակների ու ուժայիններ միջև փոխհրաձգության արդյունքում 5 մարդ է զոհվել:
Նշենք, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալների համաձայն, մարտի 15-ից ի վեր Սիրիայում հուզումներին զոհ է գնացել 300 -ից ավելի մարդ:
Այսօր առավոտյան Human Rights Watch իրավապաշտման կազմակերպությունը կոչով դիմել էր Միցյալ Նահանգներին ու Եվրամիությանը` պատժամիջոցներ սահմանել Սիրիայի իշխանությունների նկատմամբ ժողովրդական շարժումը դաժանորեն ճնշելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան