«BBC News»-ը՝ Հայաստանում շախմատի մասսայականացման մասին
Բրիտանական «BBC News»-ն անդրադարձել է այն երկրներին, որտեղ շախմատը զանգվածային բնույթ է կրում, և ըստ այդմ՝ հատուկ անդրադարձ կատարել Հայաստանում շախմատի զարգացմանը: Կայքը գրում է, որ «Հայաստանում վեց և վեցից բարձ տարիքի ամեն մի երեխա այսօր ձգտում է սովորել շախմատ: Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, որ պարտադիր դասերը «կնպաստեն դպրոցականների ինտելեկտուալ զարգացմանը» և կզարգացնեն քննադատական մտածողության հմտություններ:
Հայաստանը մի շարք պատճառներ ունի հավատալու շախմատին: Շախմատը ոչ պակաս, քան ազգային սևեռուն գաղափար է: Հայաստանում շախմատի հաղթողները համարվում են սպորտային աստղեր:
Ունենալով ընդամենը 3,2 մլն բնակչություն` Հայաստանը հաճախ է պարտության մատնում Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի ուժեղ հավաքականներին և հիշեցնում, որ 2006 և 2008 թվականներին Հայաստանի ազգային հավաքականը Շախմատի Միջազգային Օլիմպիադայում զբաղեցրել է առաջին տեղը:
Այդ առիթով շախմատի վարպետ Պրոֆեսոր Փիթեր Դաուվերգը ընդգծել է, որ շախմատ խաղալը կարող է բարձրացնել ինտելեկտի մակարդակը, ուժեղացնել խնդիրներ լուծելու հմտությունները, հիշողությունը և զարգացնել ստեղծագործական միտքը: Իսկ Միացյալ Թագավորությունում շախմատի դպրոցների բացման ծրագրի նախաձեռնող «Դպրոցներում և Համայնքներում Շախմատի» գործադիր տնօրեն Մալքոլմ Փեինը նշել է, որ մի շարք պատճառներ կան փաստելու, թե ինչու շախմատը դրական ազդեցություն ունի առաջին հերթին դրոցականների վրա:
«Այն ոչ միայն երեխային ճիշտ մտածելու հմտություններ է շնորհում և բարելավում կենտրոնացումը, հիշողությունն ու հաշվարկման կարողությունը, այլև սովորեցնում է երեխային պատասխանատվություն ստանձնել իր գործողությունների համար»:
«BBC News»-ը ընդգծում է նաև, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նաև Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահն է:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը