Իրանցի պաշտոնյա. Իրանական ընկերությունները պատրաստ են Հայաստանում մասնակցել Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությանը
Իրանական ընկերությունները պատրաստ են Հայաստանում մասնակցել Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությանը:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Իրանի տրանսպորտի նախարարի տեղակալ Ռեզա Փիլ Փայեն:
«Երկաթգծի կառուցման նախագծում ընդգրկված է 540 կմ, որի 480 կմ-ոց հատվածը գտնվում է Հայաստանի տարածքում, եթե հայկական կողմը այդ հատվածն իրագործի, ապա երկու երկրները միացնող 60 կմ-ոց երկաթգծի հատվածի շինարարության հարցը կմտնի աշխատանքային քննարկման օրակարգ»,-նկատել է իրանցի պաշտոնյան:
ՀՀ դեսպանը նշել է, որ նախագծվել է Իրանը Վրաստանին կապող ճանապարհի նախագիծը և այն կառուցվելու դեպքում Հայաստանի տարածքով հնարավոր կլինի ավելի անվտանգ տարանցում կատարել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան