Սերժ Սարգսյան. Պետությունը կանգնելու է գյուղացու կողքին
«Վստահ եմ, որ հիմա հատկապես վերամշակողների համագործակցությունը կառավարության, կոնկրետ՝ գյուղնախարարության հետ, լինելու է ավելի արդյունավետ: Մեր պայմանավորվածությունները չեն փոխվել, և այս ընթացքում, կառավարությունը և, իհարկե, առաջին հերթին գյուղնախարարությունը լինելու են ձեր աջակիցը»,-այսօր ՀՀ ագրովերամշակման ոլորտի խոշոր ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել է նախագահ Սերժ Սարգսյանը` նշելով, որ տեղյակ է, որ պարբերաբար նրանք հանդիպում են գյուղնախարարի հետ, իսկ վերջինս լավագույնս տիրապետում է այն խնդիրներին, որոնք գոյություն ունեն ոլորտում:
«Բոլոր խնդիրների առումով, գյուղնախարարությունը հանդես է գալու որպես պատրաստակամ գործընկեր, իսկ աշնանը, ինչպես նախորդ անգամ ենք խոսել, պետությունը կանգնելու է գյուղացու կողքին»,-ասել է Սերժ Սարգսյանը, նաև ավելացրել. «Ես պայմանավորվել եմ վարչապետի հետ, որպեսզի ինքն անձամբ զբաղվի ձեր խնդիրներով մինչև աշուն: Աշնանը վարչապետի և, իհարկե, գյուղնախարարի հետ միասին կհավաքվեք և արդյունքներն ի մի կբերեք: Կարծում եմ, որ այն ժամանակ մենք ավելի հստակ կարող ենք խոսել մեր կատարած աշխատանքի և արդեն տարվա կտրվածքով որոշակի արդյունքների մասին»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը