Աշխատանքներ են տարվում հակակարկտային կայանների ավելացման ուղղությամբ
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարի ու մարզպետը կողմից մայիսի 4 –ին Արագածոտնի մարզի որոշ համայնքներում կարկտահարությունից հետո ստեղծված իրավիճակի ուսումնասիրման ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են տարվում:
Հարցին, թե արդյոք այդ համայքներում տեղակայված հակակարկտային կայանների արձակած կրակոցները չեն օգնել, փոխնախարարը նշեց, որ այդպիսի թյուր կարծիք չպետք է տարածել: «Ինչքան հա-ի վրա է տարածվում այդ պաշտպանությունը»,- հարց տվեց փոխնախարարը և հավելեց, որ բոլոր երանիները մեկտեղ չեն կարող լինել, աշխատանքներ են տարվում հակակարկտային կայանների ավելացման ուղղությամբ: Ըստ նրա, հանրապետությունում տեղադրված է 196 կայան, որոնցից յուրաքանչյուրը պաշտպանում է 80-100 հա տարածք: Փոխնախարարի խոսքերով, ունենք ընդամենը քսան հազար պաշտպանված տարածք, ինչը նշանակում է, որ ամբողջ տարածքները պաշտպանելու համար այսքան կայանները բավարար չեն»:
Նշվեց նաև, որ ՀՀ կառավարությունը հակակարկտային կայանների ավելացման նպատակով արդեն իսկ ծրագիր է մշակել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան