Սամվել Գալստյան. Կառավարությունը գյուղոլորտի նախորդ տարվա զարգացումներից դասեր է քաղել ու զգոնացել
Այս տարի գյուղատնտեսության ոլորտում 10%-անոց աճ է ակնկալվում՝ նախորդ տարվա 14% անկման փոխարեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը` հավելելով, որ կառավարությունը ոլորտի նախորդ տարվա զարգացումներից դասեր է քաղել ու զգոնացել։
Նրա խոսքերով, կառավարությունը նաև նպաստավոր պայմաններ է ստեղծում գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացման ուղղությամբ։ Ըստ նրա, ՀՀ նախագահի հանձնարարականով` բոլոր տնտեսվարողները, վերամշակողները կունենան իրենց նախնական գնահատականները մթերվող բերքի քանակի վերաբերյալ և ըստ այդմ` կկնքեն պայմանագրեր: «Ագրարայինը մեր պետության կարևոր ճյուղերից մեկն է, և պատահական չէ, որ ՀՀ նախագահը, կարևորելով այս ոլորտը, այն համարել է գերակա»,- նշեց Ս.Գալստյանը:
Անդրադառնալով ոլորտում իրականացող բարեփոխումներին և կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումներին, փոխնախարարը հատկապես կարևորեց գյուղացիական տնտեսություններին հատկացվող ցածր տոկոսադրույքներով` 14 տոկոսով վարկերի տրամադրումը, որոնց 4 տոկոսը սուբսիդավորվում է պետության կողմից: Ի դեպ, սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում գյուղվարկերի տոկոսադրույքը կկազմի 8 տոկոս, որից 6 տոկոսը կսուբսիդավորի պետությունը։ Նշվեց նաև, որ արդեն չորս բանկեր ներգրավվել են այս գործընթացում։
Ագրարային համալսարանի բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոնի վարիչ Անդրեաս Մելիքյանն էլ նշեց, որ ոլորտի առջև ծառացած խնդիրները խոր արմատներ ունեն և մեկ տարում լուծելի չեն, և բնականաբար, միայն վարկերի տոկոսադրույքները նվազեցնելու միջոցով հնարավոր չէ լուծել։ Ըստ նրա, Հայաստանում պետք է կիրառել համաշխարհային փորձը և ապահովել գյուղացի-խոշոր բիզնեսի ներկայացուցիչ ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը