Հասարակություն 10:45 13/05/2011

Ինչո՞ւ պետությունը չի շարունակում բեռնաթափել մանկատները

Լեռնուհի Գևորգյանը Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովի մասնագետն է, ու հենց նա է կանգնած եղել Լոռու մարզում խնամատար ընտանիքի ինստիտուտի նեդրման ակունքներում որպես մարզային պատասխանատու: Հիշեցնենք, որ այդ ծրագիրը տեղավորվում է կառավարության` հանրապետության մանկատներն ու խնամատար այլ հաստատությունները բեռնաթափելու ու, առհասարակ, այդ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ռազմավարության տրամաբանության մեջ և ըստ այդմ էլ` արդեն 22 երեխա բնակվում է նմանատիպ ընտանիքներում:

Տիկին Գևորգյանն առնչվել է խնամատար ընտանիքներին սկզբնական շրջանում` 2006թ-ի վերջին ու 2007թ-ի սկզբին, երբ առաջին երեխաները հանձնվեցին նման ընտանիքներին, իսկ ծրագիրն իրականացվում էր ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից, ինչպես նաև շարունակել է գործունեությունը 2008թ-ին, երբ գործընթացն ամբողջությամբ անցավ պետության վերահսկողության տակ:

Նրա տեղեկացմամբ, Լոռի մարզն ակտիվ ներգրավվածություն ունի երեխաներին մանկատներից խնամատար ընտանիքներին հանձնելու գործընթացում` 3 ընտանիք Մրգահովտում է, մեկական ընտանիք Գուգարք ու Վահագնի գյուղերում և երկուսը Ստեփանավանում : Ինչ վերաբերում է Վանաձորին, ապա միայն նմանատիպ երկու ընտանիք ներկայացնող ծնողի հետ անձամբ զրուցեցինք «Երեխան պետք է ապրի ընտանիքում» տեղեկատվական արշավի շրջանակում Վանաձորում կայացած UNICEF-ի մանկական կամերային նվագախմի համերգային ծրագրից հետո:

Բոլոր ժամանակներում մանկատան ու նմանատիպ հաստատությունների երեխաները համարվել են, այսպես ասած, պրոբլեմատիկ խմբի ներկայացուցիչներ, այդ իսկ պատճառով ծրագրի ներդրման ու կիրառման անցած մի քանի տարիների բարձրունքից տրամաբանական է հետաքրքրվել, թե ի՞նչ խնդիրների հետ են պատասխանատուներն առնչվել.«Բարեբախտաբար, ի սկզբանե լուրջ խնդիրների առաջ չենք կանգնել , խնամատար ընտանիքներին հանձնված երեխաները բավականին լավ են հարմարվել: Միայն մեկ դեպք ենք ունեցել, երբ երեխան փորձնական երկու-երեք շաբաթ ժամանակահատվածից հետո հրաժարվել է մնալ ընտանիքում ու նորից վերադարձել է մանկատուն»,- նշեց Լ.Գևորգյանը: Ըստ բացատրության, երեխան, նախ, տարիքով է եղել է, իսկ երկրորդն էլ` առկա է եղել ինչ-որ շահերի բախում: Մնացած բոլոր դեպքերում երեխաները խնամքի հաստատություն վերադառնալու ցանկություն չեն հայտնել` հիշեցնենք, խոսքը տվյալ պարագայում միայն Լոռու մարզին է վերաբերում:

Մեր զրուցակիցը ցավով նշեց` 2008թ-ին պետությունը ծրագրի իրականացումն ամբողջությամբ վերցրել է իր վրա, սակայն առ այսօր որևէ երեխա, բացի նրանցից, որ ի սկզբանե ընդգրկված են եղել ծրագրում, այլևս խնամատար ընտանիք չի ուղարկվել և առաջիկայում նման մտադրության մասին նա տեղեկացված էլ չի.«Ցավում եմ, բայց այս ընթացքում եղել են դեպքեր, երբ առանց ծնողի խնամքի մնացած երեխաներին տեղավորելու խնդիր է առաջ քաշվել, սակայն նրանցից և ոչ մեկը խնամատար ընտանիք չեն հանձնվել, այլ ուղարկվել են մանկատուն»,- ընդգծեց նա` կրկնելով, որ խոսքն այն ժամանակահատվածի մասին է, երբ ծրագիրն արդեն գործարկվել էր ու պետությունը, փաստորեն, հանձն էր առել բեռնաթափել մանկատները: Ի դեպ նշենք, որ ընդհանուր առմամբ Լոռու մարզում գործում է մեկ մանկատուն և մեկ խնամքի հաստատություն, բացի այս նաև մի քանի հատուկ դպրոցներ` մտավոր թերզարգացում ունեցող երեխաների համար և այլն:

Իսկ ի՞նչ տարբերություն է տեսնում տիկին Գևորգյանն այն ժամանակահատվածի, երբ ծրագիրն իրականացվում էր ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից և այսօրվա միջև, երբ պետությունն է միակ ֆինանսավորողը: Մասնավորապես` արդյո՞ք բավարար են տրամադրվող գումարները. «Դժվար է ասել `բավարար են միջոցները, թե ոչ, պարզապես նշեմ, որ դրանք հարմարեցված են պետական նվազագույն չափորոշիչներին»,- արձագանքեց նա: Մեր կողմից նշենք, որ խնամատար ծնողները պետությունից ստանում են ամսական շուրջ 80 հազար դրամ, որը ներառում է թե’ նրանց վարձատրությունը, թե’ երեխայի խնամքի ու դաստիարակության համար գումարը: Եվ հասկանալի պատճառով չենք նշում «անհրաժեշտ», քանզի դժվար է այդ նվազագույն գումարը նման կերպ որակել, հատկապես, երբ խոսքը երեխայի ծախսերի մասին է:

Ի դեպ, ծրագրի շրջանակում Հայաստանում կիրառվում է խնամատար ընտանիքի մի քանի մոդել: Դա, նախ, երկարաժամկետ խնամատարությունն է, երբ երեխան ապրում է ոչ կենսաբանական ընտանիքում տարիներ շարունակ` մինչև չափահաս դառնալը.
«Սա ինչ-որ տեղ շատ նմանություններ ունի որդեգրման տարվող մոդելի հետ, պարզապես տարբերվում է ծնողների իրավունքների և պարտականությունների մեխանիզմներով»,- նշեց Լ.Գևորգյանը: Ընդ որում նա վստահ է, որ երկարաժամկետ խնամատար ընտանիքներում ապրող երեխաները չափահաս դառնալուց հետո էլ կմնան այդ ընտանիքներում` ծրագրի հիմնական մեխն ու կարևորությունը հենց դա է:

Եվ առկա է կարճաժամկետ խնամատարության մոդել, երբ, ասենք, երեխան կոնկրետ ինչ-որ ժամանակահատված (ծնողն ազատազրկված է, վատառողջ է և այլն) ստիպված է անցկացնել խնամքի հաստատությունում: Այս դեպքում, նշում է ծրագրի Լոռու մարզի պատասխանատուն, հատկապես գերադասելի է, որպեսզի երեխան այդ ժամանակահատվածն անցկացնի ընտանիքում, այլ ոչ թե , ասենք, մանկատանը, մինչև նրա վերադարձը կենսաբանական ընտանիք:

Ընտանիքում ապրելն ու մեծանալը, սովորական հանրակրթական դպրոց հաճախելը արժևորում է երեխաներին առաջին հերթին հենց իրենց իսկ աչքերում ու սա է, որ տիկին Գևորգյանը ցանկանում է անընդհատ բարձրաձայնել, որպեսզի պետությունը ձեռնամուխ լինի շարունակել տվյալ ծրագրի կիրառումը հանրապետությունում: Երեխաներն իսկապես պետք է ապրեն ընտանիքներում, որտեղ առկա է ջերմ ու նորմալ մթնոլորտը, ինչը լավ քաղաքացի ունենալու հիմնական գրավականն է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:09
Բաբկեն Թունյանն ու Գուրգեն Արսենյանը կհանդիպեն Բաբկեն Սրբազանի հետ, եթե...
«Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի, օրակարգն էլ ասի, կմտածեմ, բայց նման անհրաժեշտություն չկա»,- Ազգային...
Աղբյուր` Panorama.am
14:46
ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ապրիլ ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 614...
Աղբյուր` Panorama.am
14:31
Համայնքին պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է.Դատախազություն
ՀՀ Դատախազությունից հայտնում են. «Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում...
Աղբյուր` Panorama.am
14:21
Որպեսզի դասադուլավորները հետ չմնան ուսումնական ծրագրից, կազմակերպեցինք «կրթական դասադուլ». Խաչիկ Աբաջյան
«Ուսանողական տարբեր խմբեր երբ հայտարարեցին, որ միանում են դասադուլներին, և կար մտավախություն, որ երբ ուսանողները չեն գնում լսարան, հետ են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Գեղամ Նազարյան. «Հայաստան» խմբակցությունը լքելու ցանկություն ու մտադրություն չունեմ
«Կիրանցը իմ հայրենի գյուղն է և նրա շուրջ տեղի ունեցող ցավալի իրադարձությունները, բնականաբար, ինձ չեն կարող, մեղմ ասած, չանհանգստացնել և...
Աղբյուր` Panorama.am
14:10
Տավուշի մարզպետի հետ հանդիպումից կիրանցիները դուրս են եկել նեղված, հուզված, վրդովված. Դանիելյան
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր գնացել է Կիրանց և փակ հանդիպում ունեցել բնակիչների հետ, որոնք երեկվանից փակել էին միջպետական ճանապարհը՝...
Աղբյուր` Panorama.am
13:59
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Ակբա բանկի և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) համագործակցությամբ Ակբան ընդհանուր առմամբ 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում փոքր և...
Աղբյուր` Panorama.am
13:45
Բագրատ Սրբազանը ԵՊՀ բակում դասախոսություն է կարդում ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԵՊՀ կենտրոնական շենքի բակում այսօր մարդու իրավունքների, պարտականությունների, արժեքային համակարգի, պատասխանատվության վերաբերյալ դասախոսությամբ...
Աղբյուր` Panorama.am
13:32
Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում և որոշումների մեջ. Անանյան
«Մենք կանգնած ենք խաչմերուկում և ամեն օր կարող է լինել կամ վերելքի, կամ անկման սկիզբ»:
Աղբյուր` Panorama.am
13:13
Սուրեն Պետրոսյան. Մոտ օրերը լինելու է հասարակության հուզող բոլոր հարցերի պատասխանները շատ հստակ
«Անպայման սպասեք քայլերի, ծրագրերի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Տավուշը Հանուն հայրենիքի» նախաձեռնության...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ես ո՞վ եմ՝ բացառեմ կամ չբացառեմ. Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածուների մասին
«Ավետիք Չալաբյանն իմ մտերիմն է, բայց Ավետիքի անունը գոնե մինչև հիմա չի հնչել»,-  ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
12:37
Երեք մարզերում սպասվում են տեղումներ ձյան տեսքով
Մայիսի 18-ի գիշերը Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ` թաց ձյան և ձյան տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
12:33
Սփյուռքից աջակցություն կա. Բագրատ Սրբազան
Սփյուռքի տարբեր ներկայացուցիչներ իրենց աջակցությունն ու օգնությունն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Արբեջանական դատարանը հերթական անգամ երկարաձգել է հայ բարերար,...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
Հայաստանում ավելացել են քիմիական ու այլ նյութերից, խոտաբույսերից թունավորման դեպքերը։  ԱՆ Հիվանդությունների...
Աղբյուր` Panorama.am
12:15
Բագրատ Սրբազան. Փորձ է արվում ամբողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա՝ ընդ որում պառակտելով նրանց
«Գլխավոր խնդիրն այն է, որ մոլորեցնում են մարդկանց։ Երեկ էլ քարտեզներ են հրապարակել, շատ փորձագետներ են խոսել։ Հարցն ի բնե, ի ծնե...
Աղբյուր` Panorama.am
12:03
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը դասախոսություն է կարդում ԵՊՀ բակում
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը ԵՊՀ բակում է։ Այստեղ հավաքվել են բազմաթիվ ուսանողներ՝ լսելու Սրբազանի դասախոսությունը։ Մինչ...
Աղբյուր` Panorama.am
11:47
Ուզեցի բոլոր կուսակցությունները ներկա լինեն, միասին որոշակի եզրահանգման գանք. Բագրատ Սրբազանը` վաղվա հանդիպման մասին
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանը երթով գնում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու։ Նախքան ԵՊՀ հասնելը, Բագրատ Սրբազանը...
Աղբյուր` Panorama.am
11:20
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջան կատարած պետական ​​այցի շրջանակում մայիսի 17-ին նախագահ Իլհամ Ալիևի հետ այցելել է Բաքվի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ուժեղ քամին ծառերը և հենասյունը շրջել է մեքենաների վրա
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից Մայիսի 16-ին, ժամը 15:55-ին...
Աղբյուր` Panorama.am
11:08
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Փաստաբան. Ոստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին
Ոստիկանությունից հայտնում են, որ հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Աղբյուր` Panorama.am
10:56
Իջևանում արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի 111/2 հասցեին հարող ճանապարհահատվածում գործող լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր է դարձել
Հունաստանի Լուտրակի քաղաքում մայիսի 15-18-ը անցկացվում է ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունը։ Ազատ ոճային ըմբիշ, 68 կգ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մալյանի զգուշացումը ՔԿՀ-ից. Ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք
Ազատազրկված Նարեկ Մալյանը, արձագանքելով հարևան Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին ու դրա հնարավոր հետևանքներին, քրեակատարողական...
Աղբյուր` Panorama.am
10:25
«Հայրենիքը «վարի է գնում», եկեք այն փրկենք, հետո նոր կհասկանանք, թե ով է ռուսամետ, ով՝ թուրքամետ». Արկադի Մեհրաբյան
Ի՞նչ սկզբունքային քայլեր են պետք Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, որոնք կներգործեն հասարակության հոգեբանության վրա և կապահովեն փողոց ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին
Նիկոլ Փաշինյանի՝ Դանիա կատարած այցին ու դրա ընթացքում «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին մասնակցությանն ու դրա դեմ...
Աղբյուր` Panorama.am
10:04
ԵՄ-ում կապույտ հազի դեպքերի աճ է գրանցվել
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը զգուշացնում է ԵՄ երկրներում կապույտ հազի դեպքերի տասնապատիկ աճի մասին։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Մայիսի 17-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 17-ին ժամը 09:25-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
Արբանյակային լուսանկարների դիտարկումը բացահայտել էր, որ ադրբեջանական կողմը հիմնահատակ ավերել էր Բերձոր քաղաքի Սբ. Համբարձման եկեղեցին։ Նախքան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}