Հունգարիայի խորհրդարանի նախագահը վաղը կլինի Երևանում
Մայիսի 17-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի գլխավորած պատվիրակությունը: ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տեղեկացմամբ, Երևանում Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Պատվիրակության անդամները կհանդիպեն ԱԺ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի անդամների հետ:
Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Լրահոս
Տեսանյութեր
Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարար