Ռուսաստան-Հայաստան խաղի ամենաէժան տոմսը` 120 դոլար
Ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներ արդեն երկրպագուներին առաջարկում են ձեռք բերել Եվրոպայի 2012 թ. ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում կայանալիք Ռուսաստան-Հայաստան հանդիպման տոմսերը: Ամենաէժան տոմսն արժե 3500 ռուբլի (մոտ 120 դոլար): Արևմտյան ու արևելյան տրիբունաներում տոմսերն արժեն 8500 ռուբլի (293 դոլար), իսկ VIP տեղերի տոմսերի արժեքը հասնում է 25000 ռուբլու (863 դոլար):
Ավելացնենք, որ «Պետրովսկի» մարզադաշտը տեղավորում է 21800 հանդիսական:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան