Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ մայիսի 19-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում կենսաէներգիայի արտադրության հետ կապված հարցերին:
Երկրի ղեկավարը կարևոր է համարել այլընտրանքային էներգիայի զարգացումը` ինչպես առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործման, թափոնների յուրացման, այնպես էլ շրջակա միջավայրի պահպանման տեսանկյունից:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ հանրապետության իշխանությունները շահագրգռված են Արցախում կենսաէներգիայի զարգացմամբ եւ այս գործում կարեւորել է միջազգային փորձի կիրառումը:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել կառավարությանը կենսաէներգիայի զարգացման հայեցակարգ մշակելու ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը