«ԱրմենՏել»-ը համակարգիչներով հագեցրեց Գեղարքունիքի դպրոցները
«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն, Գեղամավան և Նորատուս գյուղերի դպրոցները հագեցրել է համակարգիչներով: Համակարգիչների հանձնման արարողությունը տեղի է ունեցել այսօր, Գեղարքունիքի մարզպետարանում: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
«Մենք ողջունում ենք ընկերության այս նախաձեռնությունը, և հուսով ենք, որ «ԱրմենՏել»-ի այս ծրագիրը կլինի շարունակական: Նոր ուսումնական տարում ավելի շատ աշակերտներ կարող են մեծ արդյունավետությամբ օգտագործել համացանցի և նոր տեխնոլոգիաների հնարավորությունները», - նշել է Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը:
«Beeline պայծառ ապագա», դա երիտասարդներին ուղղված մեր սոցիալական ծրագրերի կարգախոսն է, և ես ուրախ եմ, որ մեր պարագայում բիզնեսի սոցիալական պատասխանատվության հասկացությունն արդեն այսօր համահունչ է կրթական ծրագրերին և ամենաժամանակակից տեխնոլոգիաներին: «ԱրմենՏել» ընկերությունն ուրախ է հայկական դպրոցներում հանդես գալու որպես տեխնոլոգիաների և նորարարությունների առաջատար: Հուսով եմ, որ շնորհիվ մեր օգնության երիտասարդ սերունդն ավելի տեղեկացված կլինի համակարգիչների և ինտերնետ գրագիտության հարցում», - ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ Վաճառքի տնօրեն Ա. Սիվոլապովը:
«ԱրմենՏել» ընկերությունն իրականացնում է այս ծրագիրն արդեն երորրդ տարին, և այդ ժամանակահատվածում համակարգիչներով համալրվել են Հայաստանի տասնյակ դպրոցներ: Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում շրջաններին, հատկապես գյուղական և սահմանամերձ դպրոցներին. նպատակ ունենալով խթանել համակարգչային տեխնոլոգիաների հավասար հասանելիությունն ամբողջ հանրապետությունում: