10 000 իրանցի կանայք ստորագրահավաք կկազմակերպեն`ընդդեմ Ադրբեջանում «հեջաբի» արգելման
Այսօր երեկոյան Թեհրանի համալսարանում կայանալիք «կանանց շաբաթ» միջոցառման շրջանակներում, ընդդեմ Ադրբեջանում հեջաբի արգելման, մոտ 10 000 իրանցի կանայք ստորագրահավաք կկազմակերպեն, այնուհետև այն կհանձնեն Թեհրանում ՄԱԿ-ի գրասենյակ: Այդ մասին տեղեկացնում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը:
Իրանի Կանանց միության նախագահ Մինո Ասլանին, իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, նշել է, որ սույն միջոցառման ժամանակ մասնակիցները հանդես կգան համատեղ հայտարարությամբ, որտեղ կդատապարտեն Ադրբեջանի կրթական հաստատություններում «հեջաբի» արգելման մասին որոշումը:
Հիշեցնենք, որ վերջերս Իրանի Թավրիզ քաղաքի դպրոցների աշակերտներն Ադրբեջանում հեջաբի արգելման առնչությամբ Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսարանի առջև բողոքի ցույց էին կազմակերպել և բողոք-նամակի հետ միասին նամազ անելու քող էին հանձնել Ադրբեջանի հուպատոսություն` հասցեագրված Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան