Վրաերթ. Եղբայրը մահացել է, քույրը հիվանդանոցում է
Այսօր առավոտյան՝ ժամը 07.50-ին ոստիկանությունում ստացված տեղեկության համաձայն, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 7 շենքի հարակից տարածքում «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը ճշտվում է) վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ, 1994թ.-ին ծնված Արթուր Ավանոսյանին և 1995թ.-ին ծնված Արփի Ավանոսյանին, որոնք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Արթուր Ավանոսյանը հիվանդանոցում մահացել է, իսկ Արփի Ավանոսյանի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը