Շիթսը ԼՂ հակամարտության մասին. Միջազգային հանրության համբերությունը հատնում է
«Եթե Ղարաբաղում բռնկվի նոր պատերազմ, դա չի լինելու 90-ականների սկզբին բռնկված պատերազմի պես. բոլորովին այլ բան է լինելու, աղետալի հետևանքներ է ունենալու ողջ տարածաշրջանի համար»: «Սիվիլիթաս» հիմնադրամում այսօր հայտարարեց Թբիլիսիում Միջազգային ճգնաժամային խմբի ղեկավար Լորենս Շիթսը: Նա հավելեց, որ դրա վերաբերյալ խումբն արդեն հանդես է եկել հայտարարությամբ:
Ըստ նրա, շատ կարևոր է վստահության վերականգնման ու ամրապնդման հարցը:
«Եթե ԼՂ հարցը վերջնականապես լուծվի, ու տեղահանվածներն էլ իրավունք ունեն վերադառնալ իրենց տները, դժվար թե, հայերից կամ ադրբեջանցիներց շատերը վերադառնանա Բաքվում կամ Երևանում իրեն տանը ապրելու»:
Անդրադառնալով վերջերս Մինսկի խմբի համանխագահող երկրների հայտարարությանը` նա ասաց.
«Մտավախություններ կան թե նոր զարգացումներ են ընթանում. լարված հայտարություններ Ադրբեջանի կողմից, Հայաստանում էլ հակաքայլեր են արվում այդ հայտարութուններին և այլն:
Հայտարարությունը նշանակում էր, որ համանախագահները հիշեցնում են` աշխարհում կա այլ հակամարտություն: Ըստ էության սա ճնշման ձև է `փոխզիջման հասնելու, քանի որ միջազգային հանրության համբերությունը հատնում է»: