9 տարվա դադարից հետո վերաբացվել է Թուրքիայի հայկական եկեղեցիներից մեկը
Թուրքիայի Հաթայ նահանգի Իսքենդերուն շրջանում գտնվող «Քառասուն մանուկ» կոչվող հայկական եկեղեցին, նոր հոգևոր սպասավորի նշանակմամբ, 9 տարի անց կրկին բացվել է պատարագի և ժամերգությունների համար: Այս մասին տեղեկացնում է «Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) լրատվական կայքը:
Պոլսո հայոց պատրիարքարանի կողմից Իսքենդերունի հոգևոր հովիվ նշանակված Ավետիս Թաբաշյանը եկեղեցու բացման արարողությաքնն արդեն կատարել է առաջին ժամերգությունը և իր գոհունակությունը հայտնել վերաբացման կապակցությամբ:
Նշենք, որ «Քառասուն մանուկ» անվամբ այդ եկեղեցին կառուցվել է 1872 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ