Սիրիայի ՄԻՊ. Թուրքիայում սիրիացի կանանց են բռնաբարում
Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության ասոցիացիան կոչ է արել միջազգային հանրությանը հետամուտ լինելու Թուրքիայի տարածքում հիմնված սիրիացի փախստականների ճամբարներում սիրիացի կանանց բռնաբարությունների փաստերի հետաքննության և դրանց մեղավորներին պատժելու գործում: Այս մասին հաղորդում է «SANA» լրատվական գործակալությունը:
Ասոցիացիայի հայտարարության մեջ խորը զայրույթ է արտահայտվում թուրքական և արաբական կառավարությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի դիրքորոշումների նկատմամբ, որոնք լռության են մատնել սիրիացի փախստականների ճամբարներում իրականցված պիղծ հանցագործությունների փաստերը:
Ասոցիացիան նշել է, որ իր տրամադրության տակ առկա են նշված փաստերի վավերականությունը հաստատող փաստաթղթային ապացույցներ և վկաների ցուցմունքներ, որոնց մասին հաղորդել են նաև թուրքական ԶԼՄ-ները:
Հայտարարության մեջ կոչ է արվում Ժնևի մարդու իրավունքներ պաշտպանության հաննձնաժողովին` անցկացնելու անկախ հետաքննություն և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու Միջազգային քրեական դատարանում: