Նալբանդյան. Հասել էինք մի հանգրվանի, երբ հիմնարար սկզբունքները կարող էին հիմք հանդիսանալ խնդրի կարգավորման համար
Հասել էինք մի հանգրվանի, երբ միջնորդները, միջազգային հանրությունը և նրանց հետ համահունչ դիրքորոշում ունեցող Հայաստանը գտնում էին, որ Ռոսաստանի նախագահի միջնորդությամբ և ներկայությամբ Կազանի հանդիպմանը եռանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքները կարող են հիմք հանդիսանալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար: Այս մասին այսօր ավանդական դարձած դասախոսությունից հետո պատասխանելով ԵՊՀ ուսանողներից մեկի հարցին, հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա նշել է, որ Ադրբեջանի մերժողական և ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չեղավ առաջընթաց արձանագրել:
«Նույնն էր պատահել նաև 2011 թ. մարտին Սոչիի, 2010 թ. հոկտեմբերին Սստրախանի և 2010 թ. հունիսի Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին, որտեղ Ադրբեջանը փաստորեն խոչընդոտեց համաձայնության կայացմանը»,-ասել է Նալբանդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց