Ն. Զոհրաբյան. ԼՂՀ ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է
Հայաստանի համար այժմ կարևոր մարտահրավեր է ԼՂՀ խնդիրը: Ակնհայտորեն, այս հարցում բեկում է նկատվում. այժմ միջազգային հանրությունը շեշտը դնում է ազգերի ինքնորոշման վրա, իսկ նախկինում` տարածքային ամբողջականության վրա: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ նրա, ԼՂՀ ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է: «Մնում է, որ ճիշտ աշխատենք, պահենք բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում»,- ասաց պատգամավորը:
ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը համաձայնեց իր գործընկերոջ հետ: Նա միաժամանակ նշեց, որ այս տարիների ընթացքում հաջողություններ է արձանագրվել այս հարցում: «Հավատանք, որ մեր հարցերը լուծելու ենք, բայց դրա համար լուրջ ու հետևողական քայլեր են պետք, ինչը և մենք անում ենք»,- ասաց նա:
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ վստահություն հայտնեց, որ Հայաստանն անպայման հասնելու է ԼՂՀ միջազգային ճանաչմանը: «Մեր ղեկավարներն այդ ուղղությամբ լուրջ քայլեր են անում»,- ընդգծեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց