Կենտրոնում հրդեհի հետևանքով ԵՊՀ դասախոս է մահացել
Երևանի Կենտրոնում, Սայաթ-Նովա փողոցի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է Երևանի պետական համալսարանի ռուսական բանասիրության ֆակուլտետի դասախոսներից Արմինե Հովերյանը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Երևանի Սայաթ-Նովա փողոցի բնակարանում հրդեհի մասին ահազանգն ստացվել է աեպտեմբերի 17-ին ժամը 17:07-ին: Դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, մարվել` 18:30-ին:
Այրվել է Ա. Հովերյանի մեկ սենյականոց բնակարանը` մոտ 50 քմ մակերեսով: Բնակարանում հայտնաբերվել է 1947 թվականին ծնված Արմինե Հովերյանի դին: Փրկարարները բնակարանի պատշգամբից իջեցրել են 1976 թվականին ծնված Կարեն Պետրոսյանին, ում 1-ին աստիճանի այրվածքներով տեղափոխել են ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:
Տուժածի վիճակը բժիշկները գնահատել են բավարար: