Ա.Իսկանդարյան. «Նախագահի ելույթն ապացուցեց` Հայաստանը չի պատրաստվում անարձագանք թողնել Ադրբեջանի հռետորիկան»
«Նախագահի ելույթը ամբողջությամբ տեղավորվում է այն շղթայի մեջ, որով բավականին կոշտ արձագանքում է Հայաստանը Ադրբեջանի ռազմատենչ հռետորիկային: Այսինքն սա հերթական անգամ ապացուցեց, որ Հայաստանը չի պատրաստվում անարձագանք թողնել դրանք»,- այսօրվա ասուլիսում`անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթին հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Խոսելով անկախության քսանամյակին նվիրված ռազմաշքերթի մասին, Ա.Իսկանդարյանը հատկյապես շեշտադրեց ռուսական զինվորների մասնակցությունը` նշելով, որ գոյություն ունի նաև քաղաքական ֆորմատ, որ Հայաստանը դրանով ցուցադրեց:
Իսկ ինչ վերաբերում է արձագանքին, որ այդ իրադարձությունը հայաստանյան ԶԼՄ-ներում բարձրացրերց, ապա.
«Այլ երկրների մասնակցությունը շքերթներին բնորոշ է նման միջոցառումներին: Օրինակ, տաջիկական շքերթին, որ վերջերս տեղի ունեցավ, մասնակցեցին ոչ միայն գործընկեր-երկրների, այլև այլ երկրների ներկայացուցիչներ, իսկ Ֆրանսիայում ռազմաշքերթներին մասնակցում են բոլոր այն երկրները, որոնք որևէ կապ ունեն այդ երկրի հետ»,-շեշտեց քաղաքագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց