«Հարկավոր է Երևանում ունենալ դիակիզարան»
Երևանի հիմնական գլխավոր հատակագծով ու ճշգրտման նախագծով գերեզմանոցների ընդլայնում նախատեսված չէ: «Նախատեսված չէ տարածքների ընդլայնում: Հարկավոր է Երևանում ունենալ դիակիզարան, այլ ելք չունենք»,- Երևանի գլխավոր հատակագծի ճշգրտման նախագծի վերաբերյալ կազմակերպված քննարկման ժամանակ հնչած «Երևանի տասը տոկոսը գերեզմանոցը է դարձել: Ի՞նչ եք մտածում այդ մասին» հարցին ի պատասխան ասաց «Երևաննախագիծ ինստիտուտ» ՓԲԸ գործադիր տնօրեն Սիրեկան Օհանյանը:
Նա նաև նշեց, որ Հայ Առաքելական եկեղեցին, առաջնորդվելով իր սկզբունքներով, հայտարարել է դիակիզարանի անընդունելության մասին: «Պետք է խնդիրը հստակեցվի: Պետք է հնարավորինս կոնսերվացնել եղած տարածքները»,- ասաց Ս. Օհանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով