Թուրքիայում բողոքում են ՆԱՏՕ-ի հակահրթիռային ռադարի տեղակայման դեմ
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մալաթիա նահանգում, կիրակի օրը տեղի է ունեցել երկրում` ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգի ռադարի տեղեկայման դեմ ուղղված բողոքի ակցիա: «Իտառ տաս» լրատվական գործակալության փոխանցմամբ, ակցիային մասնակցել է ավելի քան 5 հազար մարդ:
Լրատվական գործակալության հաղորդած տեղեկությունների համաձայն, բողոքի ակցիայի մասնակիցները մեղադրել են երկրում կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը «Իմպերիալիստների պահանջներին տեղի տալու» համար:
Ցուցարարների կարծիքով, սույն համակարգը կոչված է հսկողություն սահմանել Իրանի հրթիռային համակարգի վրա և էլ ավելի կխթանի տարածաշրջանում առկա լարվածությունը:
Նշենք, որ Թուրքիայի հենց այս շրջանում պետք է տեղակայվի ռադարը:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները