Լոռիում այսօր նշում են բերքի տոնը
Լոռիում այսօր նշում են Բերքի տոնը: Ժամը 12.00-18.00 Գյուլագարակ համայնքի «Հեքիաթ» հանգստի գոտու տարածքում մարզի տարբեր համայնքների բնակիչները կներկայացնեն իրենց աճեցրած միրգն ու բանջարեղենը, օղին ու գինին, միսն ու կաթնամթերքը, մեղրը:
Ըստ տարածաշրջանների` հարևանությամբ տեղաբաշխված յուրաքանչյուր համայնք ներկայացնում էր իր բերքն ու բարիքը` գեղարվեստական յուրօրինակ ձևավորմամբ։ Նշենք, որ այս տոնն անցկացվում է հանրապետության տարբեր մարզերում:
Տոնակատարության ժամանակ հնչում է երաժշտություն, պարային խմբերը հանդես են գալիս կատարումներով, հնչում են բաժակաճառեր` «բերքառատ տարի»: Ավանդույթի համաձայն Լոռու մարզպետը շնորհակալագրեր և ավանդական նվերներ է հանձնում բերքատվության բարձր ցուցանիշներ ապահոված համայնքներին։