Ռուսական խոշորագույն լրատվամիջոցի խմբագիրը հեռացվել է տիկին Գորբաչովային հարություն տալու համար
Ռուսական «ՌԻԱ-Նովոստի» խոշորագույն լրատվական գործակալության Մշակույթի բաժնի թողարկող խմբագիր Իրինա Սամինսկայան հեռացվել է աշխատանքից մեծ սխալ թույլ տալու համար: Այդ մասին «Lenta.ru»-ին հաղորդել են սեփական աղբյուրները, թեպետ գործակալության լրատվական ծառայությունից փոխանցել են, որ դեռևս հեռացումներ չեն եղել:
Բանն այն է, որ «Բոլշոյ» թատրոնի բացման արարողության մասին լուրերում նշվել է, որ հրավիրյալների թվում ներկա են եղել «Միխայիլ Գորբաչովը կնոջ հետ» և «Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսեյ 2-րդը»:
«Lenta.ru»-ն հիշեցնում է, որ Ռաիսա Գորբաչովան մահացել է 1999-ին, իսկ Ալեքսեյ 2-րդը` 2008-ին:
Լուրը տպագրվել է հոկտեմբերի 28-ին: Լուրի հղումը տարածվել է բլոգներում, սոցիալական ցանցերում, և այդ ամենից հետո միայն լուրը կայքէջում ջնջվել է:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը