ՊՆ զորամասի շտաբի պետը 3000 ԱՄՆ դոլար է վերցրել. Նոր մանրամասներ
Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի շտաբի պետին կաշառք տալու մասին /3000 ԱՄՆ դոլար/ օպերատիվ տեղեկությունների հիման վրա ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի (Կաշառք ստանալը) 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով 2011թ. նոյեմբերի 8-ին հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Այդ մասին տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից:
ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի պետը 2011թ. նոյեմբերի 8-ին ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայողին մեկ այլ զորամաս տեղափոխելու համար կաշառք ստանալու կասկածանքով:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Նշենք, որ կաշառք վերցրած պաշտոնյայի անունը չի հաղորդվում:
Այսօր ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր ՊՆ բարձրաստիճան փոխգնդապետի ձերբակալության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Թուրքիան ու Ադրբեջանն այլևս միասնական իրողություն են դրանից բխող բոլոր հետևանքներով. Մելքոնյան