Լոնդոնի քաղաքապետը 5 հազար մարդու անվճար լանչ է հյուրասիրելու
Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հյուրասիրելու է մոտ 5 հազար տեղաբնակների անվճար լանչով: «Իտառ-Տասս» –ի փոխանցմամբ, ակցիան, որը կոչվում է «Կերակրի 5 հազարի», անցկացվելու է Լոնդոնի կենտրոնական Թրաֆալգար հրապարակում, և դրա նպատակն է լինելու բրիտանացիների ուշադրությունը հրավիրել սննդամթերքի նպատակային ու խելամիտ օգտագործմանը:
Բացի այդ, ակցիան նպատակ ունի սովորեցնել բնակչությանը մրգերն ու բանջարեղենը չգցելու զուտ տեսքի պատճառով: Լանչի նախնական չափաբաժինները բաժանելու է անձամբ քաղաքապետը: Կերակուրները պատրաստված են լինելու այն մթերքներից, որոնք առաջինն են հայտնվում աղբարկղում, օրինակ` թոշնած գազարներից կամ ոչ ստանդարտ մեծության կարտոֆիլից:
Բացի այդ, հրապարակում մի քանի հայտնի շեֆ խոհարարներ վարպետության դասընթացներ են անցկացնելու, թե ինչպես տնային պայմաններում առանց մնացուկների կերակուրներ պատրաստել:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ