Վերին Լարսում կուտակվել է շուրջ 80 բեռնատար մեքենա
Վրաստանի հետ սահմանին կրիտիկական իրավիճակում է հայտնվել մոտ 100 վարորդ, քանի որ վրացական մաքսակետը բեռնատարներին թույլ չի տալիս հատել սահմանը: Բացառում է նաև տրանզիտով հարևան երկիր մեկնելը, իսկ բացատրությունը մեկն է` եղանակային վատ պայմանները:
Ինչպես հաղորդում է 1tv.ru-ն, բեռնատարները կուտակվել են Վերին Լարսի ռուսական սահմանին, իսկ պատմությունը սկսվել է դեռևս նոյեմբերի սկզբին, երբ վրաց իշխանությունների նախաձեռնությամբ բեռնատար մեքենաների սահմանային հոսքը կրճատվել է, իսկ ընթացքում ընդհանրապես արգելվել:
Աղբյուրի փոխանցմամբ, Վերին Լարս անցակետի պետ Ալեքսանդր Շեգոլևատին հայտնել է, որ այս պահի դրությամբ Վերին Լարսում կուտակվել է շուրջ 80 բեռնատար, ինչպես նաև մարդատար մեքենաներ, որոնք նախատեսված են 30 ուղևորների համար: Եվ բեռնատարների հերթը գնալով մեծանում է, ինչն էլ հասկանալի է` այս ճանապարհահատվածը համարվում է ամենածանրաբեռնվածներից մեկը Կովկասում:
Ի դեպ, աղբյուրի զրուցակիցը նշել է, որ երկու շաբաթ այս տարածքում արևային եղանակ է եղել և ընդամենը երկու օր առաջ են տեղումներ եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով