Հասարակություն 23:25 12/12/2011

Հռոմը դիմավորեց, ինչպես այն… տեսանք

Ինքնաթիռը դուրս է գալիս ամպերի միջից ու` ներքևում Հռոմն է: Հենց այն տեսա, մտածեցի` սա քաղաք է: Ու այն, որ պիտի տեսածս ներկայացնեմ, տենդագին ստիպում էր զուգահեռներ կամ նկարագրականներ գտնել անմիջապես:

Հռոմ` այ սա քաղաք է... կարծես մի նյութ, որ ներդաշնակություն է կոչվում, հունցել են ու դրանից քանդակել են Սա: Տարօրինակության հասնող օրինաչափություն. նայում ես վերևից ու կտավին հանձնած գլուխգործոցի պես անքննելի ու ամբողջական գտնում այն` ամեն հաջորդ բացվող տեսարանի հետ:

Մտածում եմ` լավ է, որ ՀՀ նախագահի` Իտալիայի Հանրապետություն կատարած այցի պատվիրակության կազմում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ է: Տպավորությունների մասին, սակայն ժամանակ կլինի իմանալ Երևանում միայն:

Օդանավակայանից լրագրողներով ավտոմեքենան շարժվում է դեպի Վատիկան, ուր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպելու է Նորին Սրբություն Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հետ:

Ճանապարհն ավելի նեղ է, քան Երևանի օդանավակայանից դուրս եկողը: Թեթև խցանումներ, մեծ ավտոբուս, նեղլիկ փողոցներ… բայց կինոյական գոռգռացող իտալացիներ չտեսա ընդհանրապես: Հավանաբար, իտալական սերիալներն էլ են խաբում:

Բոլորն այստեղ բարեհամբյուր են... Ում նայում ես` ժպտում է, բարևում: Գուցե Վատիկանում ենք արդեն, դրա՞ համար:

Մի պատկերացում էլ այստեղ ջարդվեց, թե` ով գիտե մեզ ինչպես են ստուգելու: Կարող եմ ասել` մտանք ազատ: Ուղեկցեցին այն սրահը, որտեղ Հռոմի պապի ու ՀՀ նախագահի հանդիպումն է: Մի քիչ լարված ու լուռ սպասում ենք: Հանդիպակաց դռներից մտնում են կողմերը, լուսանկարիչները աշխույժ սկսում են շխշխկացնել ապարատները: Հանդիպումը առավել քան հետաքրքիր է ու հանդիսավոր:
Առավելը` սեփական աչքերով տեսնելն է:

Մթնորոտն էլ, հանդիպումն էլ ջերմ են: ՀՀ նախագահն ու Հռոմի պապը անցնում են առանձնասենյակ. իսկ մենք փոխանակվում ենք տպավորություններով: Կողքից հայերեն է լսվում է: «Վատիկանի ռադիոն» է: Մի քանի րոպեում հայ գաղութի խորհրդի բանբեր Ռոբերտ Աթարյանը պատմում է իրենց ռադիոյի մասին: Այս տարի Վատիկանի ռադիոն կլորում է իր ութսուն ամյակը, իսկ եթեր է արձակվում այն քառասունչորս լեզուներով: Հայկակական բաժինը նշում է քառասունհինգ ամյակը, ունի օրական քսան րոպե եթեր:

-Քսա՞ն:
-Տասնինը,- ճշտում է Ռոբերտը ու անցնում առաջ:

Մինչ առանձնազրույցը շարունակվում է. նա հասցնում է հիշել երկու հազար թիվը, երբ Հովհաննես Պողոս երկրորդն ու Գարեգին Ա-ն ստորագրել են փաստաթուղթ, որտեղ կա Ցեղասպանություն բառը:

-Կարելի է համարել. որ այդպիսով Վատիկանը ճանաչել է ցեղասպանությունը,- հայտարարում է Աթարյանը:

Մեզ հրավիրում են ներս. Հռոմի պապին են հերթով մոտենում հայաստանյան պատվիրակության անդամները` ձեռքսեղմում, ներկայացում:

Վերջում նվերների փոխանակումն է: Հռոմի պապը ուշադիր լսում է ՀՀ նախագահին: Թերևս պաշտոնական աղբյուրները կմանրամասնեն այս մասը: Մենք էլի դուրս ենք գալիս:

Բոլորիս կաթոլիկական խաչեր են նվիրում: Հռոմի պապը այդ նվերն անում է բոլոր այցելուներին: Մեզ ուղեկցողը անսպասելիորեն հայտարարում է, որ հնարավոր է Պապը լրագրողներին ևս ընդունի:

-Մեյբի,- համենայն դեպս խոսքն այսպես է ավարտում (անունը չհարցրեցինք):

Մենք արագ մի անգամ էլ ենք ճշտում, թե ինչպիսին է լինելու մեր «արարողակարգը»:

Հռոմի պապը ձեռքը համբույրի է մեկնում ոչ մեքենայաբար, ուշադիր նայում է, լսում ներկայացնողին, կրկնում է, թե ում հետ է հանդիպում, կամ ճշգրտող հարց է տալիս` ոչ մեկիս առանց խոսքի չթողեց:

Ինձ Հռոմը սկսում է դուր գալ: Մարդկայնորեն: Երևի հայ համայնքը հանգիստ է ապրում այստեղ` Հռոմում ջերմ, հայավարի-տնական մթնոլորտ է, բայց, կարծես, առանց հայավարի խնդիրների: Համենայն դեպս` մարդկանց դեմքին դրանք չես տեսնի:

Այս մի քանի օրը հագեցած են լինելու շատ:
Մինչ ՀՀ նախագահն ու պատվիրակության անդամները հանդիպում են Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Տարչիցիո Բերտոնեի հետ, մենք բակում զրուցում ենք Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանի հետ:

Դեսպանը ոգևորված է: Թեթև փոխանակվում ենք տպավորություններով, պատմում, որ պատրաստվում ենք (հայկական պատվիրակությունը) այցելել Սուրբ Պետրոս Մայր տաճար, որտեղ սրբերի արձանների շարքում Սուրբ Գրիգոր Լուսավորիչի արձանն է,,, Ու, որ այնուհետև այցելելու ենք Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթոլիկ եկեղեցի:

-Անպայման կգրեք տեղադրված խաչքարի մասին.-ասում է դեսպանը.- Այն, որ քաղաքակրթության օրրան Իտալիայում` Հռոմի կենտրոնում, հայկական խաչքար է տեղադրվել, խոսում է այն մասին. որ Իտալիան ընդունում է հայկական մշակույթը:

Կասեի` ի ցույց է դնում փաստորեն: Կարծում եմ` պատվիրակության անդամ, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը դեռ սրան կանդրադառնա:

Դեսպանն այստեղ հիշեց նաև ադրբեջանցիներին, նրանց ծախսած հսկայական գումարները` ներկայացված լինելու համար, ու դրանց անարդյունք լինելը (սա կրկին խաչքարի համատեքստում):

Նա կարևորեց Իտալիա- Հայաստան փոխըմբռնումը, պետական բարձր մակարդակի հանդիպումները, որոնցով նշանավորվում է այդ փոխըմբռնումը, ու վերջապես ցուցահանդեսը, որ անց է կացվում Իտալիայի Հանրապետությունում ու կոչվում է` «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ»:

(շարունակելի)

  

  



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}