![](https://panorama.am/news_images/279/836695_1/f55c60f501efce_55c60f501f3a1.thumb.jpg)
ՀՀ. Նախագահ. Հայ-հունական հարաբերությունները որոշակի առաջընթաց են ապրել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Կորինթիոսի հետ:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Իոաննիս Կորինթիոսին՝ պաշտոնավարման ընթացքում երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար, որի արդյունքում, Նախագահի խոսքով, հայ-հունական հարաբերությունները որոշակի առաջընթաց են ապրել:
Հունաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ջերմ խոսքերի և գնահատականի համար՝ հույս հայտնելով, որ հայ և հույն ժողովուրդների միջև առկա բարեկամությունը կշարունակվի և հիմք կհանդիսանա բոլոր ոլորտներում հարաբերությունների առավել խորացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)