Գ. Մելիքյան. Ադրբեջանը փորձում է քողարկել, բայց...
«Կազանում կայացած հանդիպման ժամանակ բացահայտվեց այն ամենը, ինչը ԼՂ հիմնախնդրի կարգավորման պրոցեսի առումով, մինչ այդ փորձում էին քողարկել Ադրբեջանի իշխանությունները»,- մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովի հայտարարությունները՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Նշենք, որ վերջինս հայտարարել է, թե վերջին` կազանյան հանդիպումը ցույց տվեց, որ Հայաստանի ղեկավարությունը բանակցային պրոցեսը ձգձգելու համար տարբեր քայլերի է գնում:
«Միջնորդների կողմից ներկայացված առաջարկությունները ձեռնտւ չէին ադրբեջանական կողմին և դա է պատճառը, որ նա ցանկանում է ամեն գնով խուսանավել և անընդհատ ձգձգել բանակցային պրոցեսը: Ադրբեջանի իշխանությունները միայն ու միայն մտածում են իրենց վերարտադրության համար, ինչի համար ջանք չեն խնայում»,- ասաց Գ. Մելիքյանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ Ադրբեջանը Կազանում ոչ միայն իր համաձայնությունը չտվեց հիմնարար սկզբունքների փաստաթղթին, այլ նաև հանդես եկավ նոր 10 առաջարկներով, ինչով անհարմար վիճակի մեջ գցեց միջնորդ երկրներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց