Բանակի հանդեպ բացասական տրամադրությունների սերմանումը վնաս է հենց հասարակությանը
«Голос Армении»-ն ներկայացրել է հարցազրույց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոսի) հետ: Խոսելով բանակում առկա խնդիրների և դրանց վերաբերյալ հասարակության արձագանքի մասին` Ա. Տեր-Թադևոսյանը նշել է, որ բանակի խնդիրների մասին կառուցողական քննարկումներ ծավալելու և լուծումներ առաջարկելու փոխարեն, որոշ ապազգային մտածելակերպի տեր մարդիկ, ինչպես նաև` ԶԼՄ-ներ, փորձում են հասարակության մեջ բանակի հանդեպ բացասական տրամադրություններ սերմանել:
«Սա անարժան մոտեցում է: Ես անձնապես դեմ չեմ որևէ մեկին, սակայն նույն լևոնականները պետք է հասկանան, որ չի կարելի կտրել այն ճյուղը, որի վրա նստած ես: Ի՞նչ նպատակ են իրենք հետապնդում, բանակի թուլացու՞մ, ինչո՞ւ, որպեսզի մեզ բոլորիս կարողանան ոչնչացնե՞լ»,-ասել է Կոմանդոսը` նկատելով, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը մեծ լարվածություն է ստեղծել տարածաշրջանում:
Ըստ գեներալ-մայորի` Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացումն առաջին հերթին վնաս է հենց Ադրբեջանին, քանի որ այն ազգային փոքրամասնությունների հետ կապված շատ լուրջ խնդիրներ ունի:
Լրահոս
Տեսանյութեր
Թուրքիան ու Ադրբեջանն այլևս միասնական իրողություն են դրանից բխող բոլոր հետևանքներով. Մելքոնյան