![](https://panorama.am/news_images/274/821484_1/f55c608f267943_55c608f267d24.thumb.jpg)
Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի հարցը կլուծվի արդեն այս տարի
2012թ-ին Բնապահպանության նախարարության ծրագրերի մեջ է մտնում Նուբարաշենի թունաքիմիկատների ոչնչացումը. գերատեսչությունն արդեն համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերել ԳԷ հիմնադրամի հետ:
Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց նախարար Արամ Հարությունյանը. «Դեռևս հիմնական անելիքը` տեղում ոչնչացնել կամ տեղափոխել երրորդ երկիր վերջնականապես ճշտված չէ: Բայց մենք նաև տեղում ունենք հնարավորություն այդ թունաքիմիկատները ոչնչացնել, մասնավորապես` ունենք մի քանի գործարաններ, որոնք ունեն համապատասխան թույլտվություն ոչնչացնել քիմիկատներ»,- նշեց նախարարը: Նաև ավելացրեց, որ ծրագիրը դեռ ընթացքի մեջ է և վերջնական որոշում կայացված չէ:
Այս ծրագրի համար միայն հիմնադրամը կհատկացնի 5 մլն դրամ, սակայն նախարարը նշեց, որ գերատեսչությունը ևս միջոցներ կտրամադրի:
Նշենք, որ նույն հիմնադրամի աջակցությամբ նախատեսվում է ևս յոթ ծրագրեր իրականացնել` «Քաղաքային բնակավայրերի լուսավորության էներգախնայողության բարձրացում» և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)