Զոհված զինվորի մայր. «Զինվորը պաշտպանված չի զգում իրեն բանակում»
«Ի'նչ հզոր ու հպարտ բանակի մասին է խոսքը, եթե զինվորը պաշտպանված չէ, ինչպես պաշտպանի սահմանը այն զինվորը, որ ինքը, զինվորը պաշտպանված չի զգում իրեն բանակում»,- այս մասին նշել է զոհված զինվորի մայրը` Լենա Սարուխանյանը խմբագրության էլեկտրոնային փոստին ուղարկած իր նամակում:
«Շատ վատ է, որ մեր ղեկավարության կողմից միշտ անտեսված են բանակում սպանած զինվորները: Ինչքան ավելանում են բանակում սպանությունները այնքան շատանում են զինվորական հեռուստասերիալները»,-շարունակում է զոհված զինվորի մայրը:
Նրա խոսքով, ոչ ոք չի էլ մտածում թե այդ հեռուստասերիալները ցուցադրելով ինչ կկատարվի բանակում սպանված զինվորների ծնողների հետ, առանց այդ էլ անտեսված են որպես զոհված զինվորների ծնողներ: Բանակը իրականում այնպես չէ ինչպես որ ցույց են տալիս «Բանակում» հեռուստասերիալում, դրանով ոգևորում են տղաներին, «բայց իրականում դժոխք է, ոչ թե բանակ»:
«Մի բանակում, որ սպանված զինվորի համար կարող են սուտ վկայություններ տալ, համարձակություն չեն ունենում ճիշտ իրողությունը ասել և խելացի, ծանրակշիռ, գրագետ զինվորին են սպանում, ու համարձակություն չեն ունենում, որ ասեն այդ զոհի ընկերներն են, էլ ինչ եք սպասում այդ բանակից: Եթե «Աննա» հեռուստասերիալում ցույց են տալիս, որ եթե փող ու պաշտոն ունես ուրեմն կարող ես օրենքն էլ շրջանցել, իսկ մենք զոհված զիվորների մայրերս, որ օրենքն շրջանցենք, որ մեր երեխաների համար սուտ վկայություններ չտան, ու քննիչներն էլ ճիշտ աշխատանք կատարեն, ոչ թե առանց ծնողի համաձայնության գործը տան դատարան: Մի հայկական հարց էլ սա է` բանակում զինվորներին սպանելը և ինքնասպանություն դարձնելը վերացրեք: Մի ցեղասպանություն էլ սա է կոչվում:
Մենք զինվորների մայրերս այս ցեղասպանությունը ումից պահանջենք, որ հաստատի որ սա էլ է ցեղասպանություն ոչ թե ինքնասպանություն»,-ասված է նամակում:
Հիշեցնենք, որ Գյումրիի բնակիչ Թորգոմ Սարուխանյանը հրազենային վնասվածքների հետևանքով մահացել է անցած տարվա փետրվարի 12-ին Ստեփանակերտի զորամասերից մեկում: Նա բանակ էր զորակոչվել 2009-ին:
Նախորդող հրապարակում`
ՊՆ.3 զինծառայող ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ