Քաղաքագետ. Լեհաստանը ինքնիշխան եվրոպական երկիր է, այլ ոչ թե Միացյալ Նաhանգների կցորդ
Եվրոպայում ծայր առած ճգնաժամը կստիպի պաշտոնական Վարշավային պահպանել իր ինքնիշխանության մեծագույն մասը և հրաժարվել այն ԵՄ ղեկավար կառույցներին փոխանցելու մտքից: Այս մասին այսօր կայացած առցանց հարցազրույցում նշել է աշխարհաքաղաքական վերլուծության Եվրոպական կենտրոնի ղեկավար Մատեուշ Պիկորսկին:
«Լեհաստանը, ամենայն հավանականությամբ, կցանկանա պահպանել իր ինքնիշխանության հիմնական մասը`առնվազն պահպանելով իր՝ արժութային համակարգը: Այսպիսով, ամեն ինչ տանում է Եվրոպայի կամ Եվրամիության մեջ նոր Եվրամիության ստեղծման մոդելին» ,- նշել է Մատեուշ Պիկորսկին:
Ինչ վերաբերում է հակահրթիռային համակարգի որոշ բաղադրիչների՝ Լեհաստանի տարածքում տեղակայելու հարցին, ապա ըստ Պիկորսկու, պաշտոնական Վարշավայի քաղաքականությունը այս հարցում դարձել է առավել զգույշ և զուսպ:
«Կարծում եմ, լեհական քաղաքական վերնախավը վերջիվեջո հանգել է այն մտքին, որ Լեհաստանը ինքնիշխան եվրոպական երկիր է, այլ ոչ թե Միացյալ Նախանգների կցորդ: Հակահրթիռային համակարգը դա առաջին հերթին հակամարտության սպառնալիք է և, ես վստահ եմ, որ Լեհաստանի ներկայիս ղեկավարությունը դա լիովին գիտակցում է» ,- նշել է Մ.Պիկորսկին:
Միևանույն ժամանակ, վերլուծաբանի համոզմամբ, ԵՄ և Հարավային Կովկասի երկրիների՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է հիմնվեն փոխշահավետ համագործակցության վրա: